Նոր տարում ծառայության կանցնի «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը՝ նորագույն «Ցիրկոններով»․ Պուտին

© Photo : Пресс-служба Минобороны РФ«Ցիրկոնի» փորձարկում
«Ցիրկոնի» փորձարկում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերում սպառազինության ժամանակակից նմուշների մակարդակը գերազանցել է 91 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Նորագույն հրթիռային համակարգերով «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը մարտական ծառայության դուրս կգա տարեսկզբին։ ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հաջորդ տարվա հունվարին մարտական ծառայության դուրս կգա «Խորհրդային միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատը՝ ծովային բազավորման «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռային համակարգերով, որոնք աշխարհում նմանը չունեն»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նա նշել է, որ նախատեսվում է առաջիկայում ևս ռազմավարական ուժերը զինել նորագույն զինատեսակներով։
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մոտ ժամանակներում մարտական հերթապահության կդրվեն «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։
Ռուսաստանի դեմ ակտիվորեն օգտագործվում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը. Պուտին
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այս տարի Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերում սպառազինության ժամանակակից նմուշների մակարդակը գերազանցել է 91 տոկոսը:
Լրահոս
0