https://armeniasputnik.am/20221221/or-10rd-hajastanic-arcakh-orakan-chi-hasnum-400-tvonna-snndamterq-u-deghvorajq-52924820.html
Օր 10–րդ. Հայաստանից Արցախ օրական չի հասնում 400 տոննա սննդամթերք ու դեղորայք
Օր 10–րդ. Հայաստանից Արցախ օրական չի հասնում 400 տոննա սննդամթերք ու դեղորայք
Լաչինի միջանցքի փակման հետևանքով 1100 քաղաքացի, որից 270-ը` անչափահաս, զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից։ 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T11:15+0400
2022-12-21T11:15+0400
2022-12-21T11:21+0400
արցախ
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
շրջափակում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/05/24776042_0:0:1600:901_1920x0_80_0_0_85bc22f9c1f35ff3ebc7a649c682ac5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից Արցախ ամեն օր հնարավոր չի լինում տեղափոխել 400 տոննա սննդամթերք ու դեղորայք։ Տվյալները հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։Ըստ շտաբի տարածած հայտարարության` տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է նաև թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախի բժշկական հաստատություններում։«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որոնցից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն»,– գրված է հաղորդագրությունում:Նշվում է նաև 350 հիվանդների մասին, որոնք զրկված են Հայաստանում բուժում ստանալու հնարավորությունից։Արցախում ժամանակավորապես դադարել են բոլոր պլանային վիրահատությունները:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/05/24776042_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7e24efc9dbde655a190ade2635a07933.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, շրջափակում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, շրջափակում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Օր 10–րդ. Հայաստանից Արցախ օրական չի հասնում 400 տոննա սննդամթերք ու դեղորայք
11:15 21.12.2022 (Թարմացված է: 11:21 21.12.2022) Լաչինի միջանցքի փակման հետևանքով 1100 քաղաքացի, որից 270-ը` անչափահաս, զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից Արցախ ամեն օր հնարավոր չի լինում տեղափոխել 400 տոննա սննդամթերք ու դեղորայք։ Տվյալները հաղորդում է
Արցախի տեղեկատվական շտաբը։ Ըստ շտաբի տարածած հայտարարության` տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:
«Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակիչ, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը`անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է նաև թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախի բժշկական հաստատություններում։
«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որոնցից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն»,– գրված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև 350 հիվանդների մասին, որոնք զրկված են Հայաստանում բուժում ստանալու հնարավորությունից։
Արցախում ժամանակավորապես դադարել են բոլոր պլանային վիրահատությունները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։