https://armeniasputnik.am/20221221/petq-e-kankhel-arcakhum-arvoghjapahakan-tshgnazhamy-avanesjany-kkhmk-patvirakutjan-ghekavarin-52936160.html
Պետք է կանխել Արցախում առողջապահական ճգնաժամը. Ավանեսյանը` ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Պետք է կանխել Արցախում առողջապահական ճգնաժամը. Ավանեսյանը` ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը: 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T14:45+0400
2022-12-21T14:45+0400
2022-12-21T14:46+0400
հհ առողջապահության նախարարություն
արցախ
լեռնային ղարաբաղ
անահիտ ավանեսյան
կարմիր խաչ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/15/52935272_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf9fbf945a480747b87e931da98d7878.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները: Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։Նշենք, որ դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից փակ է Հայաստանը Արցախին կապող միակ ուղին` Լաչինի միջանցքը։Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:Թիերի Ռիբոն իր հերթին նշել է, որ Ստեփանակերտում ԿԽՄԿ -ն ունի գրասենյակ, որի միջոցով շարունակում է իրականացնել մարդասիրական առաքելություն և պատրաստ է միջնորդել բուժօգնության և դեղապահովման կազմակերպման շուրջ:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։Երեկ` դեկտեմբերի 20–ին, ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ անցկացրեց Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/15/52935272_281:0:1600:989_1920x0_80_0_0_a4ec65f9c516ee59e4823bfbde8e4ca3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, արցախ, լեռնային ղարաբաղ, անահիտ ավանեսյան, կարմիր խաչ
հհ առողջապահության նախարարություն, արցախ, լեռնային ղարաբաղ, անահիտ ավանեսյան, կարմիր խաչ
Պետք է կանխել Արցախում առողջապահական ճգնաժամը. Ավանեսյանը` ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
14:45 21.12.2022 (Թարմացված է: 14:46 21.12.2022) Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները: Տեղեկությունը
հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից փակ է Հայաստանը Արցախին կապող միակ ուղին` Լաչինի միջանցքը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:
Նախարարը նշել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Երևան, սակայն այս պահին էլ պահպանվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունը: Ավանեսյանը ընդգծել է նաև Արցախում բնակչությանը հոգեբանական մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:
Թիերի Ռիբոն իր հերթին նշել է, որ Ստեփանակերտում ԿԽՄԿ -ն ունի գրասենյակ, որի միջոցով շարունակում է իրականացնել մարդասիրական առաքելություն և պատրաստ է միջնորդել բուժօգնության և դեղապահովման կազմակերպման շուրջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Երեկ` դեկտեմբերի 20–ին, ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ անցկացրեց Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։