00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը հաջորդ տարվա համար ԵԱՏՄ-ում միավորող օրակարգ է ձևավորում. Մատվիենկո

© Sputnik / press office of the Federation Council of RFՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինտեգրացիոն միավորումների նկատմամբ պետությունների հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռություն, նշում է Դաշնային խորհրդի նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացումը միշտ էլ Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է եղել։ Այս մասին այսօր՝ 2022 թվականի աշնանային նստաշրջանն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքը միշտ եղել է բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման տարածք, հանրապետությունների միջև եղել է տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային կոոպերացիայի բարձր մակարդակ և «հիմարություն կլիներ քանդել դա» կարճաժամկետ նկատառումներից ելնելով:
«Մենք ուրախ ենք, որ թե՛ ԱՊՀ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի և Միութենական պետության (Բելառուսի հետ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները խորանում են։ Այո, դրանք արդիականացվում են, ակտուալացվում, հաշվի են առնում նոր իրողությունները, բայց դրանք զարգանում են, և դրանում առկա է բոլոր մասնակիցների շահագրգռվածությունը»,-նշել է Դաշնային խորհրդի նախագահը։
Նա նկատել է, որ ԵԱՏՄ-ի ստեղծումից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, բայց արդեն դրական արդյունքներ կան։ Մասնավորապես, տարեցտարի աճում է փոխադարձ առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Ընդհանուր կանոնները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ մակարդակով, շատ օգտակար են ինչպես բիզնեսի, այնպես էլ սովորական քաղաքացիների համար, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների առումով, ասել է Մատվիենկոն։
Աճում է դիտորդ, ապա նաև ԵԱՏՄ անդամ դառնալու ցանկություն հայտնած պետությունների թիվը։ Չքաղաքականացված ինտեգրացիոն միավորումների նկատմամբ հետաքրքրությունը, որտեղ որոշումներն ընդունվում են փոխշահավետ պայմաններով, վկայում է այն մասին, որ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռություն, ընդգծել է նա։
Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
«Թե՛ ԱՊՀ-ում, թե՛ Միութենական պետությունում (Բելառուսի հետ), թե՛ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի որևէ առաջատար դեր չկա։ Մեզ փորձում են առասպելական նկրտումներ վերագրել։ Դրանք չկան։ Այնտեղ ամեն ինչ հավասարության սկզբունքով է։ Եվ դա նույնպես հաշվի է առնվում մի շարք երկրների՝ այդ միավորումների կազմում ընգրկվելու ցանկության պարագայում»,-ասել Է Մատվիենկոն։
ԵԱՏՄ-ում նախագահությունը 2023 թվականին անցնում է Ռուսաստանին, և, նրա խոսքով, ռուսական կողմը միավորող դրական օրակարգ է ձևավորում, որպեսզի գալիք 2023-ը լինի հետագա առաջընթացի տարի։
Լրահոս
0