00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես հո տեռորիստ չե՞մ` սենց գալիս եք ու տանում». փողոցային առևտրի դեմ պայքարի երկու կողմը

© Photo : press office of Gyumri municipalityՓողոցային առևտուր
Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Բաժանորդագրվել
Փողոցային առևտուրը մայրաքաղաքային իշխանությունների համար խնդիր է եղել բոլոր ժամանակներում։Այս առումով կարևոր բաղադրիչը եղել և մնում է հարցի սոցիալական կողմը, քանի որ լավ կյանքից չէ, որ մարդիկ այդ գործով են զբաղվում։ Քաղաքապետարանը, սակայն, շարունակում է պայքարը։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Ձկնեղեն, մսամթերք, միրգ–բանջարեղեն. այս ապրանքների վաճառքը հաճախ իրականացվում է փողոցում` մայթերին։ Սրադեմ Երևանի քաղաքապետարանը պայքարում է արդեն տարիներ շարունակ, սակայն արդյունք, կարծես թե, դեռ չկա, և շատ առևտրականներ միևնույնն է` չեն դադարում այդ գործով զբաղվել։ Փողոցային ապօրինի առևտուրը մի քանի բաղադրիչ ունի` սոցիալական, առողջապահական և սանիտարահիգիենիկ։
© Sputnik / Aram NersesyanՓողոցային առևտուր
Уличная торговля в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Փողոցային առևտուր
Սոցիալական խնդիրն այս պարագայում վաճառողների համար շատ լուրջ է, քանի որ դա նրանց օրվա ապրուստի միջոցն է։ Շատերը չեն ցանկանում քաղաքապետարանի տրամադրած տարածքներում իրենց առևտուրն իրականացնել, քանի որ դրա համար պետք է գումար վճարեն։ Բացատրում են` վարձավճար տալու դեպքումստիպված կլինեն ապրանքը թանկացնել, բայց այդ դեպքում էլ սպառողն իրենցից ոչինչ չի գնի։
«Ես գյուղացի չեմ, բայց իրենցից առնում եմ ու վաճառում։ Բնականաբար` պետք է մի քիչ էդ գնից բարձր գնով վաճառեմ։ Բա որ գնամ քաղաքապետարանի ասած տեղերում առևտուրն անեմ, պետք է ավելի թանկացնեմ ապրանքս, դրանից հետո ո՞վ կգա իմ մոտից բան առնելու։ Թող ուրիշ մեխանիզմ մտածեն, որ մեզ էլ հարմար լինի, իրենց էլ։ Առողջության մասին են մտածո՞ւմ, բա մեր սոցիալական վիճակի մասին ո՞վ կմտածի, ո՞նց ինձ ու իմ ընտանիքին պահեմ։ Փոքր էրեխեք ունեցողների մասին էլ` չասեմ»,– ասաց փողոցային առևտրով զբաղվող մի տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ։
Փողոցային առևտրի համար վաճառողները հիմնականում ընտրում են մեծ ու փոքր խանութների մոտ գտնվող տարածքներ, քանի որ այդտեղ անցուդարձն ակտիվ է, հաճախորդները` շատ։
Քաղաքային իշխանությունը վստահեցնում է, որ հատուկ նախատեսված տարածքների համար 1 օրվա գինը 500 դրամ է, ամենաթանկն էլ` մոտ 2000 դրամ։ Դա, ըստ նրանց, այսօրվա շուկայական գների համեմատ թանկ չէ։ Տարածքները տրվում են բոլոր վարչական շրջաններում, սակայն այնպես է ստացվում, որ տեղերն այդքան էլ մարդաշատ չեն լինում, ինչն առևտրականներին ձեռք չի տալիս։
«Մաշտոցի պողոտայի վրա` նախկին «Փակ շուկայի» դիմաց կանգնող մարդկանց մի մասն ասում է` 20 տարի է`այստեղ ենք կանգնում, ոչ մի տեղ չենք գնալու։ Մենք ի՞նչ անենք, ամբողջությամբ շուկա սարքե՞նք Մաշտոցի պողոտան։ Մի ուրիշ խնդիր էլ կա` սպառողի հետ է կապված. հաճախ նրանց մոտ տպավորություն է, թե դրսում վաճառվող ապրանքն ավելի էժան է ու ավելի լավը։ Այնինչ փողոցային առևտուրը որևէ կերպ պաշտպանված չէ` ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, թերակշռում է լինում, չհաշված սանիտարական վիճակը, ինչը փողոցում ընդհանրապես չի պահպանվում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
© Sputnik / Aram NersesyanՓողոցային առևտուր
Уличная торговля рыбой - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Փողոցային առևտուր
Նա նաև շեշտեց, որ սոցիալական հարցը լուծելու համար, բացի հարմարավետ տարածքներ տրամադրելուց, այլ տարբերակ էլ են առաջարկում` աշխատել, օրինակ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ում ։ Սաֆարյանի խոսքով, սակայն, այլ ոլորտում գումար վաստակելու առաջարկը, որպես կանոն, առևտրականները մերժում են` ասելով, թե չեն պատրաստվում 180.000-200.000 դրամով աշխատել։
Այնուամենայնիվ, փողոցային առևտրի դեմ պայքարը Երևանի քաղաքապետարանն Ամանորի նախաշեմին խստացրել է։ Ուժեղացված վերահսկողությունն իրականացվում է պարեկային ծառայության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ։
Հերթական ստուգայցի ընթացքում, որին մասնակցում էր նաև Sputnik Արմենիայի նկարահանող խումբը, փողոցային առևտուր իրականացնող անձանց մի մասն արդեն 2-րդ կամ 3-րդ անգամ էին օրենքը խախտում։
«Որոշ ժամանակով դադարեցնում են առևտուրը, հետո նույնը կրկնվում է։ Լինում են դեպքեր, երբ մի քանի անգամ նույն մարդը խախտում է օրենքը։ Արձանագրությունը կազմում ենք, բայց հաճախ այն մարդանց, որոնք իրենց անունով չունեն գույք կամ անվճարունակ են լինում` չենք կարողանում տուգանել։ Ստացվում է, որ արձանագրությունը գրում ենք, թուղթը փչացնում, բայց չենք կարողանում ապօրինի առևտրով զբաղվող անձին պատասխանատվության ենթարկել»,– ասաց Սաֆարյանը։
Առաջին անգամ օրինախախտները տուգանվում են 70-100 հազար դրամով, կրկնվելու դեպքում` 200 հազար դրամով։ Քաղաքապետարանը 2022 թվականի սկզբից մինչ օրս վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել է ավելի քան 2000 արձանագրություն, սակայն նախնական տվյալներով` նրանց 40%–ից ավելին անվճարունակ են։
Սաֆարյանի կարծիքով` խնդիրը հնարավոր կլինի լուծել, եթե հնարավոր լինի կիրառել առգրավման գործիքակազմ։
Փողոցային ապօրինի վաճառքի դեմ պայքարում, գործող օրենքով, այսօր հնարավոր է առգրավել միայն սիգ տեսակի ձուկը, քանի որ այս սեզոնին սա նաև որսագողություն է համարվում։
© Sputnik / Aram Nersesyan

Փողոցային առևտուր

Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա
1/7

Փողոցային առևտուր

© Sputnik / Aram Nersesyan

Փողոցային առևտուր

Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա
2/7

Փողոցային առևտուր

© Sputnik / Aram Nersesyan

Փողոցային առևտուր

Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա
3/7

Փողոցային առևտուր

© Sputnik / Aram Nersesyan

Փողոցային առևտուր

Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա
4/7

Փողոցային առևտուր

© Sputnik / Aram Nersesyan

Փողոցային առևտուր

Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա
5/7

Փողոցային առևտուր

© Sputnik / Aram Nersesyan

Փողոցային առևտուր

Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա
6/7

Փողոցային առևտուր

© Sputnik / Aram Nersesyan

Փողոցային առևտուր

Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա
7/7

Փողոցային առևտուր

1/7

Փողոցային առևտուր

2/7

Փողոցային առևտուր

3/7

Փողոցային առևտուր

4/7

Փողոցային առևտուր

5/7

Փողոցային առևտուր

6/7

Փողոցային առևտուր

7/7

Փողոցային առևտուր

Առգրավված սիգը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լաբորատորիայում փորձաքննություն է անցնում, ինչից հետո հանձնում են բարեգործական կազմակերպություններին, ծերանոցներին, մանկատներին։
«Մի երկու հատ բան ա (սիգի մասին է խոսքը,– խմբ.), պետք ա ծախենք, չեք թողնում։ Ես հո տեռորիստ չե՞մ` սենց գալիս եք ու տանում եք»,– մեր ներկայությամբ քաղաքապետարանի ու տեսչական մարմնի աշխատակիցներին ասաց փողոցում ձուկ վաճառողներից մեկը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանը վստահեցնում է, որ իրենք աշխատում են 6 այլ գերատեսչության հետ համատեղ։ Սևանա լճում ուժեղացված հսկողություն է իրականացվում, ճանապարհներին հենակետեր են դրված, ձուկն առգրավվում է, բոլոր մեքենաները ստուգվում են։ Այդ դեպքում ինչպե՞ս են Երևան հասնում փողոցներում վաճառվող ձկները հարցին Արաբյանը պատասխանում է.
«Հավանաբար` զարտուղի ճանապարհներով»։
Նա վստահ է` փողոցային ապօրինի վաճառքն անհամեմատ քչացել է, իրենց կատարած աշխատանքն էլ արդյունք է տվել։
© Sputnik / Aram NersesyanԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյան
Начальник отдела контроля животного мира Управления по контролю биоразнообразия Инспекционного органа охраны природы и недр Армен Арабян - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյան
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն էլ կարծում է, որ մեծ հաշվով`փողոցային առևտուրը լիովին վերացնել չի լինի, ուղղակի պետք է ճիշտ կազմակերպել այն։
Ավելին` Խաչատրյանը լուծումներ է առաջարկում, օրինակ` ապահովել, որ փողոցում առևտրով զբաղվողները տարազ կրեն։ Ճիշտ կազմակերպելու դեպքում, ըստ Խաչատրյանի, փողոցային առևտուրը կարող է քաղաքային մշակույթի մի մասը դառնալ։
«Մսամթերքի վաճառքը բաց տեղում վտանգավոր է, բայց միրգն ու բանջարեղենն այդքան էլ վտանգավոր չեն, հատկապես, երբ դրսում ցուրտ է։ Այդ տեսակի ապրանքը չի մնում, մի քանի ժամում էլ չի փչանում»,– ասաց Խաչատրյանը։
Հավելենք, որ ընդհանուր առմամբ` Երևանում գործում է 24 շուկա, որտեղ կա շուրջ 1350 ազատ տեղ, սակայն ոչ բոլորն են ցանկություն հայտնում այդ տարածքներում վաճառք իրականացնել ։
Լրահոս
0