00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհիմն աշխատավարձ, պարգևատրումներ. Բրյուսովի անվան համալսարանում խախտումներ են հայտնաբերել

© Sputnik / Asatur YesayantsԲրյուսովի անվան համալսարան
Բրյուսովի անվան համալսարան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Բրյուսովի անվան համալսարան
Բաժանորդագրվել
Ըստ ՊՎԾ–ի` բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել է 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է ՊՎԾ–ի կայքում։
Պարզվել է, որ 2013 թ. մեկնարկած «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակում Բրյուսովի անվան հիմնադրամի և ԿԳՄՍՆ–ի գիտության կոմիտեի միջև 498 մլն դրամի պայմանագիր է կնքվել։ Հիմնադրամի ղեկավարությունը 2013-2019 թթ. ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հայտեր, որի արդյունքում պետբյուջեից հավելյալ 70 մլն դրամ գումար են ստացել։ Իսկ ծրագրի կյանքի կոչմանն ուղղված 498 մլն դրամից 174,3 միլիոնը որպես աշխատավարձ տրամադրվել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին՝ որպես ծրագրի գիտական ղեկավար և ոմն Լ. Հ.-ին՝ որպես ծրագրի տնօրեն:
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը վերընտրվել է
Պարզվել է նաև, որ հիմնադրամը 2012 թ.–ին Երևանի Թումանյան 42 հասցեում գտնվող 370 քմ մակերեսով տարածքը վարձակալության է տվել մի ՍՊԸ–ի և ամսական 480 000 դրամ ստացել, որի արդյունքում հիմնադրամը և պետությունը զրկվել են հավելյալ շուրջ 37 մլն դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից: Նշված տարածքները պետք է ծառայեին ուսանողներին և քաղաքացիներին, որպես նոր գիտելիքներ ստանալու, մշակութային զարգացվածություն ապահովելու վայր, գրադարան-սրճարան, մինչդեռ փաստացի գործում են որպես գիշերային ակումբներ, փաստաբանական և թարգմանչական գրասենյակներ:
Ուսումնասիրություն իրականացնող մարմինը պարզել է նաև, որ 2018-2022 թթ. բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն առանց հոգաբարձուների խորհրդի որոշման, ինքն իրեն հատկացրել է 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։ Բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը որպես հնոցապան հրամանագրել է անձի, որը գտնվել է արտասահմանում, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել ու դուրս է գրվել 690 000 դրամի չափով աշխատավարձ: Ինչպես նաև առանց մրցույթի 4,2 մլն դրամ արժեքով ծառայությունների մատուցման մասին քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվել հիմնադրամի ֆինանսական վարչության պետ Հ. Ղ.-ի որդու՝ Ա. Ա.-ի և ևս մեկ անձի հետ։
Բացի այդ, 2018-2022 թթ. մի շարք ուսանողների անհիմն զեղչեր են տրամադրվել, ոմանք բացակայել են երկրից, սակայն բացակայությունները չեն արձանագրվել և դիպլոմ են ստացել։
Հիմնադրամին պատկանող, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հանգստյան տունը վարձակալության է հանձնվել շուկայականից զգալի ցածր վարձավճարով՝ ամսական 180 000 դրամով, որից որպես եկամուտ հիմնադրամն ամսական ստացել է ընդամենը 56 400 դրամ:
Իսկ հիմնադրամի հայտարարած և իրականացրած գնման ընթացակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 3 գնման գործընթացներում հիմնադրամի պաշտոնատար անձինք մի շարք խախտումներ են կատարել, որի արդյունքում ծախսվել է հավելյալ 12 մլն դրամ։
Լրահոս
0