00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Սաշա Կատվալյան
Աղբատար 10 մեքենաները խափանվել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհին. Սաշա Կատվալյան
11:14
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում մենակ մնացած եղբայրները դպրոց չեն գնում. առավոտներն այլ աշխատանք են կատարում

Բաժանորդագրվել
Էրիկն ու Ալենն անհամբերությամբ սպասում են Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի բացմանը։
Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փակման հետևանքով Դալլաքյանների անչափահաս երեխաները` Էրիկն ու Ալենը, արդեն 9 օր է` Արցախի Մսմնա գյուղում մենակ են մնացել, ծնողներն ու երկու եղբայրները` Սյունիքի մարզում։ Նրանք մեկնել էին բարեկամի հուղարկավորությանը մասնակցելու։ Այս մասին ասվում է Առաջին ալիքի ռեպորտաժում։
Դալլաքյանները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օկուպացված Քաշաթաղից տեղահանվել ու հաստատվել են Մսմնա գյուղում։
Համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ իրենք, հարևաններն առաջարկել են երեխաներին գնալ իրենց հետ մնալ, բայց վերջիններս չեն ցանկանում։
Ինն օր առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին այցելել են սոցիալական աշխատողները, սնունդ և հիգիենայի պարագաներ հասցրել։
13 տարեկան Ալենն ու 11 տարեկան Էրիկը մի քանի օր է, ինչ փոխարինում են իրենց հորն ու տնտեսությունը վարում` կերակրում կենդանիներին։ Հենց այս պատճառով էլ տղաներն առավոտյան դպրոց չեն հաճախում։
«8 հատ խոզի ճուտ ունենք, 5 հատ մեծ խոզ, 1 հատ կով, 1 հատ հորթ ու 7 հատ ճագար։ Հավ ու բադ էլ ունենք»,– ասում է Ալենը։
Համայնքի ղեկավարը խոստանում է` Էրիկն ու Ալենն արդեն կսկսեն հաճախել դպրոց, անասունների խնամքն ինքն իր վրա կվերցնի։
Տղաները նաև լվացք են անում, տներն են հավաքում, ճաշ պատրաստելու փորձ էլ ունեն։
Սոցիալական աշխատող Նորա Ավագյանն էլ հույս ունի, որ համայնքի ժողովուրդն ավելի ուշադիր կլինի տղաների նկատմամբ, որ երեխաներն անուշադրության չմատնվեն։
Էրիկն ու Ալենն անհամբերությամբ սպասում են Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի բացմանը, սակայն ավելի շատ տխուր են, որ վաղը չեն կարողանալու մայրիկին նվեր տալ ծննդյան օրվա կապակցությամբ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0