00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերազանցել է մալայզիացի տղային. հայաստանցի փոքրիկը 3 համաշխարհային ռեկորդ է սահմանել

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյան
Միքայել Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Միքայել Հակոբյան
Բաժանորդագրվել
«Դյուցազնագրքում» գրանցված 1220 ռեկորդներից 86-ի հեղինակը 8 տարեկան Միքայել Հակոբյանն է։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայկական «Դյուցազնագրքի» 86 ռեկորդների հեղինակ ութ տարեկան Միքայել Հակոբյանը միաժամանակ երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միքայելը պատմեց, որ դրանք բոլորը գրանցված են «Ինտերռեկորդ» միջազգային ռեկորդների գրքում։
Միքայելը բոլորից արագ է գրում, գունավորում և ըստ վալենտայնության բաշխում քիմիական աղյուսակի տարրերը։ Աշխարհում ամենաարագն է անգիր ասում բոլոր տարրերը, ինչպես նաև փակ աչքերով մեկ րոպեի ընթացքում երկու ձեռքով գրում է ութ նախադասություն և միաժամանակ բանաստեղծություններ ասմունքում, ընդ որում` կարողանում է անել դա չորս լեզվով։
«Ես կարողացա 8 րոպե 34 վայրկյանում լրացնել քիմիական տարրերի աղյուսակը և գունավորել դրանք` առանց խախտելու վալենտայնությունը։ Բացի այդ, ես գերազանցեցի մալայզիացի տղայի ռեկորդը»,-ասաց Հակոբյանը։
© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյան
Рекордсмен Дзюцазнагирк (армянской Книги рекордов) Микаел Акопян на пресс-конференции в пресс-центре Sputnik (22 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Միքայել Հակոբյան
Նախկինում քիմիական աղյուսակի տարրերի ամենաարագ արտասանության համաշխարհային ռեկորդը պատկանում էր մի տղայի` Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից: Բայց Միքայելը նրանից խլել է դափնիները` առաջադրանքը կատարելով 57 վայրկյանում։
Միքայելն ուզում է ամեն ինչ իմանալ և թռչել տիեզերք։ Նա շատ է սիրում քիմիան, ֆիզիկան, աստղագիտությունը, և սա նրա նախասիրությունների ամբողջական ցանկը չէ։ Տղան նաև ուսումնասիրում է աշխարհի քարտեզը, կարող է ժամերով խոսել նկարչության տարբեր ժանրերի մասին, դասականներին է մեջբերում, կարդում և թարգմանում է անգլերենից և ռուսերենից, բազմապատկում, գումարում և հանում է բազմարժեք թվերը։ Երեքուկես տարեկանից զբաղվում է շախմատով։
Տղայի մայրը` Քրիստինե Հակոբյանը, պատմեց, որ Միքայելը, չնայած իր սուր խելքին ու գիտելիքների պաշարին, ինչպես և իր բոլոր հասակակիցները, երբեմն նաև չարաճճիություն է անում։
Հակոբյանը նշեց, որ տղան արագացված ավարտել է երկու դասարանը և հիմա սովորում է չորրորդ դասարանում։
«Մի անգամ դուրս էինք եկել զբոսանքի, և ես սկսեցի նրան պատմել մեզ շրջապատող առարկաների, հուշարձանների մասին։ Այն ժամանակ դեռ չէր խոսում։ Հաջորդ զբոսանքի ժամանակ որոշեցի ստուգել` արդյոք ինչ-որ բան մտապահել է։ Եվ սկսեցի նշել այն մարդկանց անունները, որոնց պատվին հուշարձաններ են կանգնեցվել։ Նա ճշգրտորեն ցույց տվեց բոլորը»,- պատմեց Քրիստինեն` հավելելով, որ երեք տարեկանում երեխան սկսել է կարդալ և գրել։
Մայրը պարզաբանեց` իրենց պարապմունքները սովորական դասերից տարբերվում են նրանով, որ ավելի շատ խաղի են նման։ Նա խոստովանեց, որ որդին զարմացնում է ոչ միայն ուրիշներին, այլև երբեմն նաև իրեն։ Վերջերս նա սկսել է հայելային գրել։
Միքայելի բազմաթիվ ռեկորդները գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում»։ Իր առաջին ռեկորդը նա սահմանել է չորս տարեկանում:
© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյան
Рекордсмен Дзюцазнагирк (армянской Книги рекордов) Микаел Акопян на пресс-конференции в пресс-центре Sputnik (22 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Միքայել Հակոբյան
Ռեկորդների սահմանման հանձնաժողովի ղեկավար, «Դյուցազնագրքի» հրատարակիչ Վարդան Թովմասյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ վերջին ռեկորդները սահմանվել և գրանցվել են մեկ շաբաթ առաջ։
«Այս տարի 200 ռեկորդ է սահմանվել, 1999 թվականից մինչ օրս գրանցված ռեկորդների թիվը 1220 է։ Դրանցից 86-ը Միքայելին է պատկանում»,-ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով` ինտելեկտուալ ռեկորդակիրներից Միքայելը առայժմ միակն է, որ ավելացնում է ցուցանիշները: Շատ տաղանդավոր երեխաներ ռեկորդներ են գրանցում, բայց չեն զարգացնում իրենց տաղանդը։
© Sputnik / Aram NersesyanՎարդան Թովմասյան
Глава комиссии по определению рекордов, издатель книги Дюцазнагирк Вардан Товмасян на пресс-конференции в пресс-центре Sputnik (22 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Վարդան Թովմասյան
Իսկ Միքայելը գիտի 37 հայ և օտարազգի ֆիզիկոսների կենսագրություններն ու հայտնագործությունները, 117 ստեղծագործություն հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։
Նույնիսկ Կիրկորովն է հուզվել. ինչպես է հայաստանցի Միքայելը հայտնվել մոսկովյան շոուում
Լրահոս
0