00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի. Զախարովա

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
Զախարովան նշել է, որ անհրաժեշտ է նաև կարգավորել տարաձայնությունները տարածաշրջանում հանքերի շահագործման հարցի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Անհրաժեշտ է նաև կարգավորել տարաձայնությունները տարածաշրջանի հանքերի շահագործման հարցի շուրջ»,–ասել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ։ Նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, վերականգնվել է հումանիտար նշանակության ավտոտրանսպորտի, այդ թվում ՝ շտապօգնության մեքենաների երթևեկությունը։
«Ակնկալում ենք, որ իրավիճակն առաջիկայում կհանգուցալուծվի։ Կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել ստանձնած պարտավորությունները՝ համաձայն երեք երկրների ղեկավարների հայտարարության։ Դրանով նախատեսում են Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապի առկայություն Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»,–ասել Է Զախարովան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0