00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է վերականգնվի. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

© Photo : Council of EuropeԴունյա Միյատովիչ
Դունյա Միյատովիչ - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Բաժանորդագրվել
Դունյա Միյատովիչն ասել է, որ հասարակական կարգի պահպանման և Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի, որպեսզի կանխվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, տեղեկանում ենք ԵՄ կայքից։
Միյատովիչը նշում է, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո։
«Մտահոգված եմ մարդկանց տեղաշարժի տևական խափանումներով, որոնք խանգարում են ոմանց հասնել իրենց տները, ինչպես նաև խաթարվել է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը` ներառյալ պարենի մատակարարումն ու անհետաձգելի բուժօգնության հասանելիությունը։ Այս ամենը սպառնում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրացմանը»,–ասել է Միյատովիչը։
Նրա խոսքով` հասարակական կարգի պահպանման և Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը՝ միջանցքով երթևեկությունը շտապ վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Բացի այդ, բոլոր կողմերը պետք է խուսափեն լարվածության սրումից։
Ներկա իրավիճակը, ըստ նրա, ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր տարածքներում, բոլոր ժողովուրդների համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողների:
«Ինչպես ես նշել եմ իմ 2021 թվականի հուշագրում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան բոլոր դերակատարներին, ներառյալ իմ գրասենյակը, առաջնահերթության կարգով հասնել նրանց, որոնք ունեն մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք», - ասված է հայտարարությունում:
Միյատովիչն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ որպես մարդու իրավունքների հանձնակատար` կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին, և պատրաստ է ներգրավվել մարտահրավերների հաղթահարման քայլերում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0