00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ–ը բավարարել է Հայաստանի միայն 2–րդ պահանջը. Կիրակոսյանը` Լաչինի միջանցքի մասին

© AFP 2024 / FREDERICK FLORINՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Բաժանորդագրվել
Կիրակոսյանը կարծում է, որ ՄԻԵԴ որոշումը պետք է դիվանագիտական, քաղաքական հարթակներում օգտագործել։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ է ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: ՄԻԵԴ–ը բավարարել է ՀՀ–ի միայն երկրորդ պահանջը։ Այս մասին ասուլիսում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք փորձել ենք հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջև` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն` դատարանի միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ գործերի շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի երկրորդ և երրորդ հոդվածներով»,– նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ–ի ակնկալիքները Եվրոպական դատարանից շատ բարձր չէին, և սխալ է ակնկալել, որ դատարանը պետք է Ադրբեջանին պարտավորեցնի բացել Լաչինի միջանցքը, քանի որ ՄԻԵԴ–ն իր ցանկացած գործողություն կապում է ինչ–որ կոնկրետ իրավունքի հետ` կյանքի իրավունքի պաշտպանություն, կամ անմարդկայաին դաժան վերաբերմունքի արգելք և այլն։ Այսինքն` միջոցներ կիրառելիս ՄԻԵԴ–ն, իրավական տեսանկյունից, ունի հստակ շրջանակներ։ Բացի այդ, նրա խոսքով, դատարանը սովորաբար խուսափում է նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց։
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի. Զախարովա
Այնուամենայնիվ, դատարանից ստացված պատասխանը, Կիրակոսյանի գնահատմամբ, բավարար էր ՀՀ–ի համար։ ՄԻԵԴ–ի արձագանքը Լաչինի միջանցքում ստեղծած իրավիճակին նաև պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը ցավալի, իսկ հումանիտար տեսանկյունից` անտրամաբանական և հակամարդկային քայլ է։
Նա նաև կարևոր է համարում, որ ՄԻԵԴ–ը, որոշման մեջ հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետին` Լաչինի միջանցքի վերաբերյալ։
«Իհարկե դժվար է այն համարել դեպի հայկական կողմը թեքված որոշում։ Սա փաստերի վրա հիմնված, օբյեկտիվ իրականությունն արտացոլող որոշում է առնվազն, և սրա վրա, կարծում եմ, պետք է աշխատենք քաղաքական առումով։ Կարծում եմ` սա պետք է փորձել օգտագործել, որովհետև այս որոշման ազդեցությունը հետագայում դիվանագիտական, քաղաքական աշխատանքից է կախված»,–ընդգծեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից դատարանի ընդունած որոշումը կատարելուն, Կիրակոսյանն առանձնապես չի ակնկալում, որ այն կկատարվի։ Նա ներկայացրեց, թե ֆորմալ առումով ինչ կարող է հաջորդել Ադրբեջանի կողմից որոշումը չկատարելուն։
«Նախ, գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ինչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»,–ասաց նա։
Կիրակոսյանը նշում է, որ կան նաև այլ ընթացակարգերով, ընդհուպ մինչև Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում և ԵԽ անդամության զրկման հարց։ Սակայն դրա համար դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0