https://armeniasputnik.am/20221222/qaghaqacin-sparnacel-e-pajtecnel-banky-harucvel-e-qreakan-hetapndum-52994956.html
Երևանում քաղաքացին սպառնացել է պայթեցնել բանկը. հարուցվել է քրեական հետապնդում
Երևանում քաղաքացին սպառնացել է պայթեցնել բանկը. հարուցվել է քրեական հետապնդում
Քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ 22.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-22T13:25+0400
2022-12-22T13:25+0400
2022-12-22T13:28+0400
ահազանգ
հհ դատախազություն
ահաբեկչություն
բանկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2166/39/21663991_0:0:1600:901_1920x0_80_0_0_51130a31d95f3215b115e5b00159d887.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։Ըստ տեղեկատվության, 2022 թ.–ի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին:Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, տեղեկանալով, որ գումարը չի փոխանցվել, նա զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և սպառնացել, որ բանկի մասնաճյուղում նռնակներ կնետի ու կպայթեցնի։ Այսպիսով նա տարածել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ ներկայացնելը քրեորեն հետապնդելի արարք է։ Որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2166/39/21663991_176:0:1600:1068_1920x0_80_0_0_e31be0dfbe6ab1e9eb1c5efc2734ad64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ահազանգ, հհ դատախազություն, ահաբեկչություն, բանկ
ահազանգ, հհ դատախազություն, ահաբեկչություն, բանկ
Երևանում քաղաքացին սպառնացել է պայթեցնել բանկը. հարուցվել է քրեական հետապնդում
13:25 22.12.2022 (Թարմացված է: 13:28 22.12.2022) Քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազությունը։
Ըստ տեղեկատվության, 2022 թ.–ի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին:
Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, տեղեկանալով, որ գումարը չի փոխանցվել, նա զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և սպառնացել, որ բանկի մասնաճյուղում նռնակներ կնետի ու կպայթեցնի։ Այսպիսով նա տարածել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:
«2022 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական հետապնդման մասին որոշումը ներկայացվել է Ա.Ղ.-ին, որն իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում: Խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»,– ասված է հաղորդագրությունում:
Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ ներկայացնելը քրեորեն հետապնդելի արարք է։ Որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: