Զինված հարձակում Երևանում. դիմակավորված անձը մտել է տուն և մոտ 1 մլն դրամ գողացել

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Ոստիկանական ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ավազակային հարձակման հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Դանակով զինված և դիմակավորված անձը ավազակային հարձակում է գործել Երևան քաղաքի Նոր Արեշ 22 փողոցի 75-ամյա Էդիկ Ա.–ի տան վրա։ Տեղեկությունը հայտնում է shamhsyan.com-ը։
Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգ է ստացել դեկտեմբերի 21-ին` ժամը 03։00-ի սահմաններում։
Էդիկ Ա.–ն հայտնել է, որ կոտրել են տան դուռը, մտել տուն, դարակից վերցրել այնտեղ եղած գումարը, ապա կպչուն ժապավենով կապել իր բերանն ու իջեցրել նկուղ, ստիպել, որ հայտնի տանը եղած մնացած գումարի տեղը։
Օշականում հովիվը փորձել է անասուն գողանալ. նա քլունգով հարվածել է համագյուղացուն
«75-ամյա տղամարդը նաև հայտնել է, որ իր տուն մտած անձը նկուղում մի քանի անգամ հարվածել է իրեն ու ձեռքին եղած դանակով սպառնացել։ Հանցագործություն կատարած անձը հափշտակել է 800 հազարից 1 մլն ՀՀ դրամ։ Պատճառվել է նաև գույքային վնաս»,– ասված է կայքում։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ` ավազակային հարձակման հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, հանցագործության գործիք դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Լրահոս
0