https://arm.sputniknews.ru/20221223/hh-n-u-rd-n-ditarkum-en-khaghagh-atvomi-ogtagvortsman-nvor-hnaravvorutjunnery-overchuk-53066454.html
ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի օգտագործման նոր հնարավորությունները. Օվերչուկ
ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի օգտագործման նոր հնարավորությունները. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի շուրջ համագործակցության նոր հնարավորությունները. Օվերչուկ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T17:39+0400
2022-12-23T17:39+0400
2022-12-23T17:56+0400
ալեքսեյ օվերչուկ
ատոմակայան
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35407513_0:84:1600:984_1920x0_80_0_0_066b2b57c5e36063c6e3944c36e2b934.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը նշանակալի թեմա է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ։Նա հայտարարել է, որ կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ այս ոլորտում։Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ռուսական ձեռնարկությունները մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքներին։ Վերանորոգման մեծ մասն իրականացվել է Ռուսաստանի կառավարության վարկի միջոցներով։ Նոր էներգաբլոկի արժեքի հաշվարկներն իրականացնում է նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկություններից մեկը ՝ Rusatom Energy Projects-ը։ Տվյալներն առայժմ մոտավոր կլինեն, բայց մեկնարկային կետ կդառնան տեխնիկատնտեսական հիմնավորման համար, որը պետք է պատրաստ լինի 2025 թ.–ի վերջից ոչ ուշ։ Ենթադրվում է, որ էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000 կամ 1200 մեգավատ։ Այս երկու տարբերակների համար էլ դիտարկվում են ռեակտորների ռուսական նախագծեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35407513_89:0:1512:1067_1920x0_80_0_0_82611eb9bcf25445df12c9492be2165a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, ատոմակայան, հայաստան, ռուսաստան
ալեքսեյ օվերչուկ, ատոմակայան, հայաստան, ռուսաստան
ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի օգտագործման նոր հնարավորությունները. Օվերչուկ
17:39 23.12.2022 (Թարմացված է: 17:56 23.12.2022) ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի շուրջ համագործակցության նոր հնարավորությունները. Օվերչուկ
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը նշանակալի թեմա է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ։
«Երկկողմ հարաբերություններում համագործակցությունը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում չափազանց կարևոր թեմա է», - ասել է Օվերչուկը։
Նա հայտարարել է, որ կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ այս ոլորտում։
Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ռուսական ձեռնարկությունները մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքներին։ Վերանորոգման մեծ մասն իրականացվել է Ռուսաստանի կառավարության վարկի միջոցներով։ Նոր էներգաբլոկի արժեքի հաշվարկներն իրականացնում է նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկություններից մեկը ՝ Rusatom Energy Projects-ը։ Տվյալներն առայժմ մոտավոր կլինեն, բայց մեկնարկային կետ կդառնան տեխնիկատնտեսական հիմնավորման համար, որը պետք է պատրաստ լինի 2025 թ.–ի վերջից ոչ ուշ։
Ենթադրվում է, որ էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000 կամ 1200 մեգավատ։ Այս երկու տարբերակների համար էլ դիտարկվում են ռեակտորների ռուսական նախագծեր։