00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի վատ է լինելու. ինչի՞ է վերածվելու Զելենսկու այցն ԱՄՆ

© AFP 2024 / BRENDAN SMIALOWSKIՋո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը
Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թե ինչու Զելենսկին չստացավ Նոր տարվա բոլոր նվերները` ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Միխայիլ Կատկով, ՌԻԱ Նովոստի
Առաջատար ամերիկյան ԶԼՄ-ների կարծիքով Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում Ուկրաինայի նախագահն իր նպատակներին չհասավ։ Ընդ որում, ինչպես նշում են որոշ կոնգրեսականներ, խորհրդարանում նրա ելույթն ավելի շատ ներկայացում էր հիշեցնում, քան երկխոսություն կառուցելու փորձ։

Սուրբ ծնունդն առևանգողները

ԱՄՆ այցը Զելենսկու առաջին արտասահմանյան այցն էր ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Նրա հիմնական խնդիրը զենքի և զինամթերքի նոր մատակարարումների շուրջ պայմանավորվելն էր։ Ուստի Կոնգրեսում նա երկար պատմում էր ուկրաինացի զինվորների հերոսության, ռուսական սպառնալիքի մասին, որից չես կարող թաքնվել նույնիսկ օվկիանոսից այն կողմ և Կիևի արիության մասին, որը համաշխարհային հանրության ամենօրյա աջակցության կարիքն ունի։
Պատգամավորները Զելենսկուն հարազատի պես ընդունեցին։ Ելույթը 18 անգամ ընդհատվեց ծափահարություններով։ Թվում էր` նրան կտան այն ամենը, ինչ կխնդրի։ Սակայն նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունները շատ բան են փոխեցին։ Խորհրդարանի ստորին պալատը բաժին է հասել Հանրապետական կուսակցությանը, որը չի թաքցնում իր անհամաձայնությունը Կիևի ռեժիմի ֆինանսավորման հարցում։
Ըստ The Washington Post-ի` Զելենսկու ելույթից հետո Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավար Քևին Մաքքարթին հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինային, բայց ցանկանում է ստուգել, թե ինչպես է օգտագործվում ամերիկյան օգնությունը:
Կոնգրեսականներ Լորեն Բոբերտը Կոլորադոյից և Մեթ Գաետցը Ֆլորիդայից առհասարակ չէին ծափահարում բարձրաստիճան հյուրին: Տեխասցի պատգամավոր Չիպ Ռոյն իր տեսածը «քաղաքական թատրոն» է անվանել` Կոնգրեսի հեռացող ղեկավարության կողմից կազմակերպված։
Hill թերթը նշում է, որ 213 Հանրապետական կոնգրեսականներից միայն 86-ն էին եկել Զելենսկուն լսելու։
Bloomberg-ի տվյալներով` դեկտեմբերի 22-ին Դեմոկրատական կուսակցությունը ցանկացել է օպերատիվ կերպով քվեարկել Կիևին 45 մլրդ դոլարի օգնության փաթեթ հատկացնելու օգտին, սակայն կարողացել է անել դա միայն երկրորդ փորձից: Առաջին անգամ Հանրապետականներն արգելափակել են նախաձեռնությունը: Դեմոկրատ սենատոր Քրիս Կունսն ընդգծել է, որ իր կուսակիցներից ոմանք նույնպես դեմ են եղել։
Ջո Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է` Վաշինգտոնը մտադիր է Կիևին աջակցել այնքան, որքան պետք է։ Անգամ եթե հանրապետականները համառեն, ուկրաինական բանակին հնարավոր կլինի մատակարարումներ անել լենդ-լիզով։ Ենթադրվում է, որ, ինչպես Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, օգնություն ստացողները կվճարեն միայն այն ապրանքի համար, որն անվնաս կմնա մարտական գործողությունների ավարտից հետո։

Տանկեր հանուն խաղաղության

Ի դեպ, նախագահների մակարդակով նույնպես ամեն ինչ հարթ չի անցել։ Անձնական հանդիպման ժամանակ Զելենսկին չէր քաշվում վիրավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ամերիկացին ավելի զուսպ էր։ The Washington Post-ը դա բացատրում է նրանով, որ Բայդենը Մոսկվայի հետ ուղիղ բախում չի ցանկանում։
Նույն պատճառով էլ նա հրաժարվել է M1 Abrams տանկեր փոխանցել Ուկրաինային։ Բայդենի խոսքով` դա կարող է ոչնչացնել ՆԱՏՕ-ի միասնությունը, քանի որ այնտեղ քչերն են ձգտում պատերազմել Ռուսաստանի դեմ։ Մինչ այդ Պենտագոնում նշել էին, որ Կիևն առանց այդ էլ բավականին շատ մարտական մեքենաներ ունի, իսկ ամերիկյան մոդելները չափազանց բարդ են։ Հատկանշական է, որ ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ չի ցանկանում «Աբրամսներ» մատակարարել ավելի շուտ, քան ամերիկացիները դա կանեն։
Politico պարբերականը գրում է, որ Զելենսկին հիասթափված է։ «Մենք կցանկանայինք ավելի շատ «Պատրիոտներ» ստանալ (այլ ոչ թե մեկ դիվիզիոն, ինչպես խոստացել էին - խմբ.),-ասել է նա ամերիկացի պաշտոնյաների և լրագրողների շրջապատում։ Եվ ավելացրել. «Շատ եմ ցավում»:
ԶԼՄ-ների կարծիքով` Բայդենը Զելենսկու հետ հանդիպումն օգտագործել է շարունակվող ռազմական գործողությունների մասին լուրջ զրույցի համար։ ԱՄՆ նախագահը փորձել է բացատրել իր զգուշավորությունը և հասկացրել է, որ Կիևը հույսը միայն Վաշինգտոնի վրա է դնում։ Միևնույն ժամանակ նրանք փորձել են համաձայնեցնել Մոսկվայի հետ ապագա բանակցությունների ընդհանուր մոտեցումը, բայց դա ավելի շուտ ակադեմիական բանավեճ է եղել, գրում է The Washington Post-ը։ Իսկ հրապարակավ Ուկրաինայի ղեկավարը միայն կրկնել է, որ բոլոր տարածքները «պետք է ազատագրվեն»:

Կուլիսներում

ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ այս հանդիպումն ավելի շատ Բայդենին էր պետք, քան Զելենսկուն: Կիևը շարունակում է ամերիկյան խամաճիկ մնալ, և անկախություն ձեռք բերելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։
«Ամերիկացիները Զելենսկուն ուռճացրել-դարձրել են համաշխարհային մակարդակի առաջնորդ և ընկել իրենց իսկ փորած փոսը։ Ուկրաինայի նախագահը երևակայում է, թե կարող է որոշել ամերիկյան քաղաքականությունը։ Բայդենը նրան իր մոտ է կանչել և հիշեցրել` միայն Սպիտակ տունն է որոշում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ուկրաինան ընդամենը խորհրդակցական ձայն ունի։ Ընդ որում` Զելենսկուն երկար թելով կապված են պահում»,-ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը:
Խաղաղարար նախաձեռնությունների և կոնֆլիկտաբանության ինստիտուտի ղեկավար Դենիս Դենիսովն ընդգծում է` ամերիկացիները Կիևին տալիս են ճիշտ այնքան զենք, որքան անհրաժեշտ է հակամարտությունն իրենց անհրաժեշտ մակարդակով պահպանելու համար։ «Ռազմաճակատի իրավիճակը վերլուծում են ոչ թե Ուկրաինայի Գլխավոր շտաբում, այլ Պենտագոնում, և մատակարարումների անվանացանկի մասին որոշումները նույնպես այնտեղ են ընդունում։ Կիևի շահերը տվյալ դեպքում երկրորդական են»,-նշում է նա։
Փորձագետները վստահ են` եթե Ուկրաինայի նախագահը վերահսկողությունից դուրս եկած լիներ, նրա համար նման շքեղ ընդունելություն չէին կազմակերպի։ Դրա ևս մեկ հաստատումն է խաղաղ և դիվանագիտական կարգավորման մասին հայտարարությունների բացակայությունը։ Իսկ ինչ վերաբերում է Զելենսկու չիրականացված հույսերին, փորձագետները նշում են, որ ամերիկացիների մոտ կեսը չի ցանկանում անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին։
Բայդենը խոստացել է Ուկրաինային Patriot ԶՀՀ–ներ մատակարարել
Լրահոս
0