ՀՀ-ն ու ՌԴ-ն հաստատել են նավթամթերքի և գազի ներմուծման 2023 թ.-ի ինդիկատիվ հաշվեկշիռները

© Sputnik / Пресс-служба Президента Республики Казахстан / Անցնել մեդիապահոցՄհեր Գրիգորյանը
Մհեր Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մհեր Գրիգորյանը կարևորել է վառելիքի ներկրման ոլորտում համագործակցությունը արտոնյալ պայմաններով։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Երևանն ու Մոսկվան հաստատել են ՌԴ-ից նավթամթերքի և գազի ներմուծման 2023 թվականի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռները։ Այս մասին այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները` կարևոր եմ համարում վառելիքի ներկրման ոլորտում համագործակցությունը արտոնյալ պայմաններով։ Այս համատեքստում գոհունակությամբ ուզում եմ նշել, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ հաշվեկշիռները 2023 թվականի համար»,- ասել է նա։
Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը, որին հայկական պատվիրակությունը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ռուսականը՝ Ալեքսեյ Օվերչուկը։
Կողմերը ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստի ամփոփիչ արձանագրությունը, այնուհետև տեղի ունեցավ 2 երկրների դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողություն։
Լրահոս
0