https://armeniasputnik.am/20221223/lavrvovy-cavum-e-vor-hh-artgvortsnakharary-chi-masnakcel--erakvoghm-banakcutjunnerin-53056924.html
Լավրովը ցավում է, որ ՀՀ արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել բանակցություններին
Լավրովը ցավում է, որ ՀՀ արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել բանակցություններին
ՌԴ արտգործնախարարը համոզված է, որ պետք է պարբերաբար հանդիպել բոլոր հարցերը կարգավորելու համար։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T15:22+0400
2022-12-23T15:22+0400
2022-12-23T15:33+0400
ռուսաստան
ադրբեջան
սերգեյ լավրով
ջեյհուն բայրամով
արարատ միրզոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/17/51723184_0:0:1601:901_1920x0_80_0_0_7aac7a965dc4d1eed7380f18bc14dcbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ բանակցություններին։ Նա այդ մասին ասել է ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ՌԴ արտգործնախարարությունը երեկ հայտնեց, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը։«Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը։ Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով ստեղծված իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», - ասել է Լավրովը։Նա նշել է, որ ամսվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/17/51723184_88:0:1511:1067_1920x0_80_0_0_52a2584f3cf776e56f86738ac27681b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով, արարատ միրզոյան
ռուսաստան, ադրբեջան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով, արարատ միրզոյան
Լավրովը ցավում է, որ ՀՀ արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել բանակցություններին
15:22 23.12.2022 (Թարմացված է: 15:33 23.12.2022) ՌԴ արտգործնախարարը համոզված է, որ պետք է պարբերաբար հանդիպել բոլոր հարցերը կարգավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ բանակցություններին։ Նա այդ մասին ասել է ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
ՌԴ արտգործնախարարությունը երեկ
հայտնեց, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ
տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը։
«Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը։ Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով ստեղծված իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», - ասել է Լավրովը։
Նա նշել է, որ ամսվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին:
«Ինչ հարցեր էլ ծագեն, համոզված եմ, որ պետք է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող ստեղծել, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։