00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ում ՌԴ խաղաղապահներին փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում. Լավրով

Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում «ՌԴ խաղաղապահներին փոխարինելու» հարցը։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելություններով փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ զորակազմին, ապա առնվազն մի քանի հարց է առաջանում: Նախ` դա անելու համար անհրաժեշտ է կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, եթե կա այդպիսի հետաքրքրություն, և եթե դա լուրջ է, ապա հավանաբար դա նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու որոշում են կայացրել և կողմ են եղել, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և այլ տարբերակ քննարկեն»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ եթե դա արվում է հրապարակային, խոսափողի միջոցով, ապա դրան պետք է վերաբերվել որպես հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մաս։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ ՌԴ խաղաղապահներին փոխարինելու մասին չի խոսվել։
44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին` ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և փաստեր հավաքելու համար։
Ղարաբաղում հանքերի խնդիրը կարելի է լուծել միայն խաղաղության պայմանագրով. Լավրով
Լրահոս
0