https://armeniasputnik.am/20221223/rusastann-u-hajastany-avelacrel-en-apranqashrjanarutjuny-rd-pvokhvarchapet--53072756.html
Ռուսաստանն ու Հայաստանը ավելացրել են ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանն ու Հայաստանը ավելացրել են ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության զարգացումը, նշել, որ ՌԴ իշխանությունները ջանքեր կգործադրեն զբոսաշրջային կապերի ավելացման... 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T18:37+0400
2022-12-23T18:37+0400
2022-12-23T18:48+0400
ալեքսեյ օվերչուկ
ռուսաստան
հայաստան
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/983/85/9838543_0:0:1600:901_1920x0_80_0_0_02b53482f210419cdf018e6a3590d4ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը 2021 թվականի արդյունքներով ավելացրել են ապրանքաշրջանառությունը, աճել է ազգային արժույթներով գործարքների թիվը, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։«Ամփոփեցինք 2021 թվականի արդյունքները, իրականում ապրանքաշրջանառության շատ լավ աճ ունենք, ընդ որում` վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ապրանքաշրջանառությունը նախ և առաջ իրականացվում է այն արտադրանքի հաշվին, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, դա շատ լավ է Եվրասիական տնտեսական միությունում մեր փոխգործակցության տեսանկյունից, մեզ մոտ լավ աճել է այն գործարքների մասնաբաժինը, որոնք իրականացվում են ազգային արժույթներով»,-ասել է Օվերչուկը ՌԴ-ի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։Նա հավելել է, որ հանձնաժողովում քննարկվել են տրանսպորտային հաղորդակցության և ապաշրջափակման հարցերը։ՌԴ փոխվարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության զարգացումը, նշել, որ ՌԴ իշխանությունները ջանքեր կգործադրեն զբոսաշրջային կապերի ավելացման ուղղությամբ ու շեշտել, որ Հայաստանն այսօր շատ պահանջված է Ռուսաստանի քաղաքացիների շրջանում, երկրորդ տեղում է արտասահմանյան ուղևորությունների քանակով Այս տարի Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ. Սիսիան Պօղոսեան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/983/85/9838543_165:0:1518:1015_1920x0_80_0_0_f39f5b154347975d942443c0a6ce4139.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, տնտեսություն
ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, տնտեսություն
Ռուսաստանն ու Հայաստանը ավելացրել են ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ
18:37 23.12.2022 (Թարմացված է: 18:48 23.12.2022) ՌԴ փոխվարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության զարգացումը, նշել, որ ՌԴ իշխանությունները ջանքեր կգործադրեն զբոսաշրջային կապերի ավելացման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը 2021 թվականի արդյունքներով ավելացրել են ապրանքաշրջանառությունը, աճել է ազգային արժույթներով գործարքների թիվը, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ամփոփեցինք 2021 թվականի արդյունքները, իրականում ապրանքաշրջանառության շատ լավ աճ ունենք, ընդ որում` վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ապրանքաշրջանառությունը նախ և առաջ իրականացվում է այն արտադրանքի հաշվին, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, դա շատ լավ է Եվրասիական տնտեսական միությունում մեր փոխգործակցության տեսանկյունից, մեզ մոտ լավ աճել է այն գործարքների մասնաբաժինը, որոնք իրականացվում են ազգային արժույթներով»,-ասել է Օվերչուկը ՌԴ-ի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Նա հավելել է, որ հանձնաժողովում քննարկվել են տրանսպորտային հաղորդակցության և ապաշրջափակման հարցերը։
«Այսօրվա քննարկման տեսանկյունից շատ ժամանակ ենք հատկացրել տրանսպորտային հաղորդակցության, կապի բարելավման հարցերին։ Խոսել ենք նաև տարածաշրջանում ապաշրջափակման մասին, իհարկե»,-հավելել Է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության զարգացումը, նշել, որ ՌԴ իշխանությունները ջանքեր կգործադրեն զբոսաշրջային կապերի ավելացման ուղղությամբ ու շեշտել, որ Հայաստանն այսօր շատ պահանջված է Ռուսաստանի քաղաքացիների շրջանում, երկրորդ տեղում է արտասահմանյան ուղևորությունների քանակով