Ուկրաինական զորքը Արտյոմովսկում ՀՕՊ միջոցներ է տեղակայում տների տանիքներին

© AP Photo / Vadim GhirdaԶինծառայողներ
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Զինծառայողներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտյոմովսկի մոտ գտնվող ռուսական ստորաբաժանումները փակում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման ուղիները։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Արտյոմովսկում (Բախմուտ) շենքերի տանիքներն օգտագործում են հակաօդային պաշտպանության միջոցներ տեղակայելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԼԺՀ ժողովրդական ոստիկանության սպա Անդրեյ Մարոչկոն:
«Բարձրահարկ շենքերի տանիքներին ՀՕՊ դիտակետեր են կահավորել շարժական զենիթահրթիռային համակարգերով։ Նկուղներում լրացուցիչ դաշտային հիվանդանոցներ են տեղակայել։ Նաև սննդամթերքի ու զինամթերք է մատակարարվում»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Երեկ ԴԺՀ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Պուշիլինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Արտյոմովսկի մոտ գտնվող ռուսական ստորաբաժանումները փակում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման ուղիները:
Արտյոմովսկը գտնվում է ԴԺՀ-ի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ Գորլովկայից հյուսիս։ Սա կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորախմբի մատակարարումներն ապահովելու։ Քաղաքի միջով ճանապարհների և երկաթուղիների ցանց էանցնում։
Արևմուտքը Ուկրաինային ավելի քան 2 հազար զրահատեխնիկա, 5 հազար ԱԹՍ է մատակարարել. Գերասիմով
Լրահոս
0