00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն Ուկրաինայում վտանգավոր վարակների փորձեր է անցկացրել. ՌԴ ՊՆ

© Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կիրիլով
Իգոր Կիրիլով - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2022
Իգոր Կիրիլով
Բաժանորդագրվել
Կիրիլովի խոսքով՝ Կենսաբանական զենքի կոնվենցիայի ստուգման մեխանիզմի ուղղությամբ աշխատանքը վերսկսելու ցանկացած նախաձեռնության արգելափակումը հաստատում է, որ Վաշինգտոնը թաքցնելու բան ունի։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը Պենտագոնի սպառնալիքի նվազեցման գործակալության (DITRA) հաշվետվության ընդլայնված տարբերակի հասանելիություն է ստացել, ինչը հաստատում է, որ Ուկրաինայի տարածքում հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների փորձեր են արվել։ Տեղեկությունը հայտնել է Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների 9-րդ ամփոփիչ խորհրդաժողովից հետո կայացած ճեպազրույցում:
«Ավելի վաղ մենք ներկայացրել էինք Ուկրաինայում ծավալած գործունեության մասին DITRA-ի զեկույցը, որը հրապարակել էր մի ամերիկյան հասարակական կազմակերպություն։ Պենտագոնը փաստաթուղթը լուրջ գրաքննության ենթարկեց՝ ամբողջությամբ հեռացնելով տեղեկությունների մոտ 80 տոկոսը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հասանելի է դարձել այս զեկույցի ընդլայնված տարբերակը, որը բացահայտում է կենսաբանական նախագծերի մասնագետների և ղեկավարների անունները, պաշտոնները, ներգրավված լաբորատորիաների ցանկը, ինչպես նաև փաստեր, որոնք հաստատում են հատկապես վտանգավոր վարակների հարուցիչների փորձերի անցկացումը»,-ասել է գեներալը։
Նրա խոսքով՝ Կենսաբանական զենքի կոնվենցիայի խորհրդաժողովում ամերիկացիները հատկապես ցավագին են արձագանքել վերջնական փաստաթղթում ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից Կոնվենցիայի գծով պարտավորությունների խախտման և նրանց կողմից ռազմակենսաբանական գործունեություն ծավալելու փաստերն արձանագրելու առաջարկներին:
Կիրիլովը հստակեցրել է, որ որպես փաստարկներ ներկայացվել են տեսանյութեր, որոնք արտացոլում են ՌԴ և միջազգային փորձագետների դիրքորոշումը, ինչպես նաև ականատեսների և ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքի նվազեցման գործակալության ծրագրերի մասնակիցների ցուցմունքները:
«Ավելի լայն ու ավելի խորը»․ Պուտինը խոսել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ ներգրավվածության մասին
«Նրանցից մեկը ԱՄՆ ցամաքային զորքերի գիտահետազոտական ինստիտուտի նախկին աշխատակից Ռիչարդ Բոշերն է, որը ևս մեկ անգամ հաստատել է Պենտագոնի կողմից ֆինանսավորվող ուկրաինական կենսաբանական լաբորատորիաներում վտանգավոր պաթոգենների հետ աշխատանքներ իրականացնելու փաստը»,-ասել է Կիրիլովը:
Նա նշել է, որ բացի այդ, ԱՄՆ-ն արգելափակում է Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի գործողությունը խոշոր դեղագործական ընկերությունների շահերի լոբբինգի պատճառով։
«Տեղեկություններ կան, որ ուկրաինական նախագծերի շրջանակում անավարտ մնացած հետազոտությունները Պենտագոնն ակտիվորեն տեղափոխում է Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի պետություններ։ Ամերիկյան ռազմական գերատեսչության համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն պետությունները, որոնց տարածքում արդեն կան կենսաբանական մեկուսացման բարձր մակարդակ ունեցող լաբորատորիաներ»,-ասել է Կիրիլովը։
Նրա խոսքով` Արևմուտքն արգելափակել է կենսաբանական զենքի չտարածման ռեժիմի ամրապնդմանն ուղղված ռուսական նախաձեռնությունները, ԱՄՆ-ն ուղղակիորեն հայտարարել է, որ թույլ չի տա փաստաթղթերով ամրագրել ստուգման ընթացակարգերի անցկացման անհրաժեշտությունը։
«Ծայրահեղ միջոցներ». ԱՄՆ-ն հանուն Ուկրաինայի հուսահատ քայլի է դիմում
Կիրիլովը հիշեցրել է, որ Ռուսաստանը մի շարք նախաձեռնություններ է առաջարկել կենսաբանական զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման և Կենսաբանական զենքի կոնվենցիայի շրջանակում վստահության միջոցների կատարելագործման համար: Առաջարկվել է վերսկսել կոնվենցիայի համար իրավաբանորեն պարտավորեցնող արձանագրություն մշակելու բանակցությունները, որն արդյունավետ ստուգման մեխանիզմ կունենա և կներառի պաթոգեն միկրոօրգանիզմների, տոքսինների, մասնագիտացված սարքավորումների ցուցակները և համապարփակ բնույթ կկրի։
Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարի խոսքով՝ Կենսաբանական զենքի կոնվենցիայի ստուգման մեխանիզմի ուղղությամբ աշխատանքը վերսկսելու ցանկացած նախաձեռնության արգելափակումը հաստատում է, որ Վաշինգտոնը թաքցնելու բան ունի։
Լրահոս
0