ԼԺՀ-ում ձերբակալել են «Ազովի» նախկին գրոհայինի, որը ահաբեկչություններ էր նախապատրաստում

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2022
Ձեռնաշղթա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձերբակալության ժամանակ կասկածյալի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որի բաղադրության մեջ եղել են մետաղական խոցող տարրեր։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում հատուկ ծառայությունները ձերբակալել են ուկրաինական «Ազով» ազգային գումարտակի նախկին գրոհայիններից մեկին, որը ահաբեկչություններ էր ծրագրում տարածաշրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
«Ռուսաստանի հատուկ ծառայությունները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են «Ազով» ազգայնական կազմակերպության նախկին զինծառայողին, որը տեղեկություններ էր հավաքում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերի, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության ընթացքում ազատագրված տարածքների քաղաքային և շրջանային վարչակազմերի պաշտոնյաների վերաբերյալ»,– պատմել է գործակալության զրուցակիցը:
Նա հստակեցրել է, որ ձերբակալվածը բնակվել է հանրապետությունում և ահաբեկչական գործողություններ է ծրագրել։
«Ձերբակալության ժամանակ կասկածյալի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որի բաղադրության մեջ եղել են մետաղական խոցող տարրեր, հեռահար խոցման միջոցներ»,– հավելել է աղբյուրը:
Նրա խոսքով ՝ մասնագետները տեղում ոչնչացրել են հայտնաբերվածը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են:
Ավելի վաղ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հատուկ ծառայությունները ԼԺՀ–ի տարածքում դիվերսիաներ են կանխել, որոնք պատրաստվում էին իրականացնել Ռուսաստանում արգելված ուկրաինական «Կրակեն» ազգային գումարտակի մասնակիցները:
Լրահոս
0