00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ քվոտա, փոքր շուկա. ինչո՞ւ է Հայաստանը նախատեսվածից քիչ էլեկտրամոբիլներ ներկրել

© Sputnik / Aram Nersesyan Էլեկտրամոբիլ
Էլեկտրամոբիլ - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2022
Բաժանորդագրվել
2023-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի Հայաստան ներմուծել էլեկտրական շարժիչով մինչև 8000 ավտոմեքենա։ Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը կարծում է, որ մեր երկրի համար այդ թիվը չափազանց մեծ է։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. 2023 թվականին Հայաստանը կշարունակի էլեկտրամոբիլներ ներկրել առանց մաքսատուրքի։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` որպես 2022թ–ին սահմանված արտոնության տրամաբանական շարունակություն։ Բանն այն է, որ 2022թ–ի մարտին Հայաստանի համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած արտոնությամբ մեր երկրին իրավունք էր տրվել առանց մաքսազերծման երրորդ երկրներից մինչև 8000 հատ էլեկտրամոբիլ ներկրել։ Եվս 8000 ավտոմեքենայի ներկրման հնարավորություն էլ վերապահվել է 2023-ի համար։
Ինչպիսին է լինելու էլեկտրամոբիլների շուկան Հայաստանի համար
Ընդ որում`հատկանշական է, որ 2022-ին նախատեսված 8000–ի փոխարեն Հայաստան է բերվել ընդամենը 2532 էլեկտրամոբիլ։
Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանն իրեն ընձեռված արտոնությունից չի օգտվել բացառապես ֆինանսական հնարավորություններից բխող սահմանափակ պահանջարկի պատճառով։

«Ներկրված մեքենաների թիվն իրականում քիչ չէ։ Դա փոքր է քվոտայից, բայց իրականում քվոտան է շատ մեծ տրված մեր շուկայի համեմատ։ Ուղղակի դա այն թիվն էր, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար սահմանվել է, Հայաստանին էլ նույն չափով տրվել է։ Իրականում էլեկտրական մեքենաները բավական թանկ են, ու ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ էլեկտրական մեքենա գնել։ Իսկ մեզ մոտ պահանջարկի որակի մակարդակը բավական ցածր է` հենց գնողունակության տեսանկյունից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Փորձագետի խոսքով` Հայաստանում 10 մլն դրամ ու ավելի թանկ արժողությամբ ավտոմեքենա գնելու հնարավորություն ունեցողները շատ քիչ են, իսկ էլեկտրամոբիլները հիմնականում նոր արտադրված ու թանկարժեք ավտոմեքենաներ են նույնիսկ երկրորդային շուկայում։ Վարկով ավտոմեքենա ձեռք բերելու համար էլ հայաստանյան բանկերի պայմանները չեն մատչելի։
Բացի այդ, Պետրոսյանի դիտարկմամբ, մեր երկրում դեռևս խնդիր է մնում ենթակառուցվածքների` լիցքավորման կայանների սակավության հարցը։
ԱԺ-ն 17 նոր էլեկտրամոբիլ ձեռք կբերի, հները մաշվել են. աշխատակազմի ղեկավար
Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով` Արտյոմ Պետրոսյանը չի բացառում, որ հաջորդ տարվա համար սահմանված քվոտան ևս Հայաստանում լիարժեք չի օգտագործվելու։
Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե ինչու հայաստանյան ավտոներկրողները չեն օգտվում Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով այդ երկրի ատվոշուկայում ստեղծված իրավիճակից ու Հայաստան ներկրված էլեկտրամոբիլները չեն արտահանում ՌԴ։
«Եթե շատ անկեղծ լինենք, Չինաստանից ներմուծվող մեքենաների մեծ մասը ԵԱՏՄ–ում սերտիֆիկացված չեն։ Այսինքն` դրանց ներմուծումը ԵԱՏՄ տարածք առանց լրացուցիչ փաստաթղթերի, խնդրահարույց է։ Այսինքն` մեքենան, որ գալիս է, պետք է այստեղ առանձին սերտիֆիկացվի, հետո նոր դառնա ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխանող ապրանք։ Սերտիֆիկացումը բավականին թանկացնում է մեքենայի արժեքը։ Այստեղ հաճախ աչք են փակում փաստաթղթային ձևակերպումների վրա, և մեքենաները հանգիստ շահագործվում են ՀՀ տարածքում։ Բայց ՌԴ–ում առանց այդ սերտիֆիկատի մեքենա ներմուծելն անհնար է»,– ասաց Պետրոսյանը։
Լրացուցիչ դժվարություն է նաև Վրաստանի տարածքով պատժամիջոցային ապրանքների վերաարտահանումը ՌԴ։ Արտյոմ Պետրոսյանի տեղեկություններով` Վրաստանն արգելում է իր տարածքով նման ապրանքների փոխադրումները։
Իրանի տարածքով ու ծովային ճանապարհով արտահանումն էլ հայաստանցիների համար չափազանց բարդ գործընթաց է։
Մեկ էլեկտրամոբիլ` 2 ավտոմեքենայի փոխարեն. ԿԲ–ն թարմացնում է ավտոպարկն ու կրճատում ծախսերը
«Եթե անհատը գալիս է Հայաստանից ինքն իր համար ավտոմեքենա է գնում ու քշելով տանում է, գուցե հնարավոր է։ Բայց արտահանման մեծ ծավալ ապահովել առկա կոմունիկացիոն խնդիրների պարագայում, շատ դժվար է։ Այնպես որ, ասել, թե Հայաստանը չի օգտվում, սխալ կլինի։ Հայաստանն օգտվում է այնքան, որքան օբյեկտիվ հնարավորություն կա օգտվելու»,– ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք` անմաքս ներկրման արտոնությունը Հայաստանին տրվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 մարտի 17-ի որոշմամբ, որով մեր երկրին թույլ էր տրվել 2022թ–ի ընթացքում երրորդ երկրներից առանց մաքսատուրքերի մինչև 8000 էլեկտրամոբիլ ներկրել։
ՀՀ կառավարությունն այս թիվը նվազեցրել էր մինչև 7400 հատ` 600 հատը պահելով որպես ռեզերվ՝ ավտոարտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ ներկրողներին հնարավոր ռիսկերից ապահովագրելու համար։
Ռեզերվի կարիքը, սակայն, չզգացվեց, որովհետև պաշտոնական տվյալներով` 2022թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ է ներկրվել ընդամենը 2532 ավտոմեքենա` ինչպես պաշտոնական ներկայացուցիչների, այնպես էլ անհատների կողմից։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին, երբ մաքային արտոնություն սահմանված չէր, Հայաստան է բերվել 1089 էլեկտրամոբիլ, 2020–ին այդ թիվը եղել է 354, 2019-ին` 668, 2018-ին` 12։ Իսկ, օրինակ, 2015թ–ին Հայաստան ընդամենը 1 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա է բերվել։
Լրահոս
0