00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորին «այո՛» ասելու հետևանքը, կամ ինչու ՀՀ–ի հետ չեն կարողանում պայմանավորվել

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանի խոսքով` նոյեմբերի 9–ից հետո իշխանությունը զբաղված է միայն իր իշխանությունը պահելու սուպերգաղափարով, և դրանով պայմանավորված` կառավարության ղեկավարը բոլոր բևեռներում և բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին «այո» է ասում։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ինչպես ռուս–ուկրաինական կոնֆլիկտով Եվրոպայի նոր ճարտարապետությունն է ձևավորվում, այնպես էլ հայ–ադրբեջանական կոնֆլիկտով ստեղծվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, որտեղ Ադրբեջանը գիտի՝ ինչ է ուզում, թուրքերը գիտեն, Իրանը գիտի, ՌԴ–ն գիտի, միակ կողմը, որ չգիտի ինչ է ուզում, Հայաստանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
Փորձագետի խոսքով` քանի դեռ Հայաստանը չի ձևակերպել, թե ինչ է իրականում ուզում, ինչպիսին է պատերազմից հետո վերականգնման իր կոնցեպտը, շարունակելու է հարվածներ ստանալ և գործընկեր պետությունների կողմից լուրջ չընդունվել։
«Շատ ժողովուրդներ են ունեցել պատերազմ և պարտություն, որից հետո սկսվում է վերականգնումը։ Լավ, մեր պետությունը պե՞տք է ունենա վերականգնման իր տեսլականը, որտեղ մտնում է պրագմատիկ սառը հաշվարկը, ազգային պատկերացումների կարմի գծերը, ճկունությունը... Եթե դու ճկուն չես, ուժեղ չես, դու ստանում ես հարվածներ, իսկ ում միջոցով մենք կարող ենք քիչ թե շատ ուժեղ լինել, մենք դրա դեմ էլ ենք պայքարում։ Այդ պարագայում ո՛չ դաշնակից ձեռք կբերենք, ո՛չ բարեկամ»,–ասաց նա։
Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատերազմից հետո հայ ժողովուրդը պատմական սխալ է արել և իր ձեռքով չի փակել պատերազմի դուռը, թեպետ դրա հնարավորությունը եղել է։ Խոսքը նոր իշխանության ձևավորման մասին է, որը կկարողանար ստեղծված իրողությունները հաշվի առնելով և պարտվածի կարգավիճակը որպես դատավճիռ չընդունելով արժանապատվորեն հաղորդակցվել և՛ աշխարհի, և՛ թշնամու հետ, և որ ամենակարևորն է` հայ հասարակության հետ։
Բորելը հայ ժողովրդին ապառիկ հույս է տվել. քաղաքագետ
Այս համատեքստում վերլուծաբանը նշեց, որ ընդդիմության կողմից ևս տարբեր հարթակներից հնչեցված բազմաթիվ հայտարարություններ և ձևակերպումներ ո՛չ հարևանների համար են հասկանալի, ո՛չ դաշնակիցների, ո՛չ միջնորդների, ո՛չ էլ թշնամու։ Խնդիրն այստեղ, ըստ նրա, ընդդիմության աշխատելու ձևաչափերն են, որոնք ձևավորվել էին ընտրությունների համար, և հիմա դրանք աշխատող չեն, և դրանով են պայմանավորված ընդդիմության երերուն որոշումները։
Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, ապա Հովհաննիսյանի խոսքով` նոյեմբերի 9–ից հետո իշխանությունը զբաղված է միայն իր իշխանությունը պահելու սուպերգաղափարով, և դրանով պայմանավորված` կառավարության ղեկավարը բոլոր բևեռներում և բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին «այո» է ասում։
«Հակադիր բևեռներում «այո»–ները դա նույն «ոչ»–երն են։ Աշխարհն այնքան է բարիկադավորված, որ եթե դու և՛ Արևմուտքում ես ասում «այո», և՛ Իրանում, և՛ ՌԴ–ում, և՛ Թուրքիայում, նշանակում է բոլորին «ոչ» ես ասում։ Չկա համատեղելի «այո»։ Եթե դու չես մշակել, թե ինչ ես ուզում, որ հասկանաս այդ նպատակին հանելու համար որտեղի «այո»–ն է օգտակար։ Դրա համար մեզ հետ չեն կարողանում պայմանավորվել»,–ասաց նա։
Հովհաննիսյանը զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և Վրաստանի միջև` նշելով, որ երբ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք Վրաստանը փլուզման եզրին էր, ինքն էլ չէր ցանկանում հեռանալ, վրացիների մեջ հայտնվեց մեկը` Բիձինա Իվանիշվիլին, որը կոնսոլիդացրեց առողջ ուժերը։ Նույնը պետք է նաև Հայաստանում։
«Հետպատերազմական վերականգնման կոնցեպտը պահանջում է մարդիկ և գաղափարներ։ Մենք երկու տեղում էլ տապալեցինք։ Հայաստանում այսօր երկու շատ կարևոր հաստիք թափուր է հանրային կոնսոլիդացիայի և մեծ փոփոխությունների համար։ Առաջինը` իդեոլոգներ, որոնց պետության վերականգնման իդեոլոգիա կմշակեն, և թափուր է մեկի հաստիքը, որը կգա և 21–րդ դարի լեզվով կկոնսոլիդացնի հանրության առողջ շրջանակներին»,–ասաց նա։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները` ՆԻկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ են ունեցել Ռուսաստանում (Մոսկվա, Սոչի) և Եվրոպայում (Բրյուսել, Պրահա):
«Մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը». Փաշինյան
Լրահոս
0