Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

© Sputnik / Asatur YesayantsՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը Ռուսաստան-Հայաստան առաջին իրավական ֆորումին (21 ապրիլի, 2022թ)․ Երևան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը Ռուսաստան-Հայաստան առաջին իրավական ֆորումին (21 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2022
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը Ռուսաստան-Հայաստան առաջին իրավական ֆորումին (21 ապրիլի, 2022թ)․ Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նա փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունվարի 12-ին։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից։ Այս մասին նշված է e-gov.am իրավական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։ Նա փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունվարի 12-ին, իսկ հոկտեմբերի 5-ից, երբ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց, միաժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Լրահոս
0