00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանի համար նոր ատոմային էներգաբլոկի կառուցումն առաջնահերթ է. էներգետիկ փորձագետ

Հայաստանի համար նոր ատոմային էներգաբլոկի կառուցումն առաջնահերթ է և այլընտրանք չունի
Բաժանորդագրվել
Էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր հնարավորություններին։
Հայաստանի համար ատոմային էներգետիկայի զարգացման ոլորտում հիմնական և գլխավոր նպատակը պետք է լինի նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, առավել ևս, որ նշված ոլորտում պատմականորեն կա արդյունավետ համագործակցություն Ռուսաստանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը նշանակալի թեմա է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ։
«Ռուսական կողմի աջակցությունը դրսևորվում է գործող ատոմակայանի պարբերաբար վերազինման, վերանորոգման աշխատանքներում, որոնք կատարվում են համատեղ, ինչպես նաև իրականացվում են այլ ծրագրեր` ուղղված գործող ԱԷԿ–ի անվտանգ շահագործմանը։ Այդ պոտենցիալն անշուշտ պետք է օգտագործվի նոր ատոմակայանի կառուցման, նոր էներգաբլոկի նախագծման ու հետագա շահագործման համար, ինչն ընդհանրապես ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար պետք է լինի առաջնահերթություն»,– ասաց Ավետիսյանը։
Փորձագետը կարևորեց 2022 թվականի սկզբին կնքված հայ–ռուսական հուշագիրն ու երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որն արդեն իսկ զբաղվում է ՀՀ–ում նոր ատոմակայանի, նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակմամբ ու հետագայում դրանցից բխող նոր նախագծին ու շինարարությանն առնչվող հարցերով։
«Պարբերաբար խոսվում է նաև առանձին մոդուլային տեղակայանքների մասին, բայց տվյալ տարբերակը Հայաստանի համար պետք է դիտարկելի չլինի, այլ քննարկվի ներկա հզորության կամ դրանից ավել հզորությունների տարբերակը։ Մասնագիտական և էներգետիկ անվտանգության առումով մոդուլային տեղակայանքների մասին կոնկրետ հնարավոր չէ գործնական որևէ բան ասել, որովհետև աշխարհում որևէ տեղ դրանք այս պահին չեն շահագործվում, դեռևս փորձարկման փուլում են, հետևաբար ոչ ոք չի կարող պրակտիկորեն ասել, թե ինչպես են դրանք աշխատում»,– նշեց մեր զրուցակիցը։
Նոր ատոմակայանի մոտավոր արժեքը մինչև տարեվերջ կորոշվի․ Հայկական ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն
Ավետիսյանի դիտարկմամբ` եթե Հայաստանը միտված է շարունակելու կարևոր դերակատար լինել նշված բնագավառում ու տարածաշրջանում էներգետիկ տեսանկյունից մեծացնել իր ներկայությունը, ապա դրա հնարավրությունը կա։ Խոսքը մասնավորապես Հյուսիս–Հարավ էներգետիկ միջանցքի մասին է։ Նմանօրինակ ծրագրերում ներգրավվելու համար անհրաժեշտ են ավելի մեծ հզորություններ։
Որպեսզի և՛ ապահովենք մեր էներգետիկ պահանջարկը, և՛ ամրապնդվենք որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, Ավետիսյանի կարծիքով` մեզ անհրաժեշտ են գործող ատոմակայանից առնվազն կրկնակի անգամ ավել հզորություններ։ Բացի դրանից, պետք է գործող ցանցը տեխնիկապես վերազինել ու պատրաստել մեծ հզորություններ շահագործելուն, ինչը հնարավոր է իրականացնել ինչպես սեփական ուժերով, այնպես էլ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցելով։
Եթե մինչև 2036 թվականը ՀՀ–ում նոր ատոմակայան չլինի, ուրեմն վատ ենք աշխատել. փոխնախարար
Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ռուսական ձեռնարկությունները մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքներին։ Վերանորոգման մեծ մասն իրականացվել է Ռուսաստանի կառավարության վարկի միջոցներով։ Նոր էներգաբլոկի արժեքի հաշվարկներն իրականացնում է նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկություններից մեկը ՝ Rusatom Energy Projects-ը։ Տվյալներն առայժմ մոտավոր կլինեն, բայց մեկնարկային կետ կդառնան տեխնիկատնտեսական հիմնավորման համար, որը պետք է պատրաստ լինի 2025 թ.–ի վերջից ոչ ուշ։
Ենթադրվում է, որ էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000 կամ 1200 մեգավատ։ Այս երկու տարբերակների համար էլ դիտարկվում են ռեակտորների ռուսական նախագծեր։
Լրահոս
0