ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում խոսել են համագործակցության մասին

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողով
Традиционная неформальная встреча лидеров государств - участников СНГ (26 декабря 2022). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի, գագաթնաժողովին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:
Հիշեցնենք` Փաշինյանը ՌԴ է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ։
Լրահոս
0