Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ. վերահսկողությունը շարունակվում է

Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիգի ձվադրման ժամանակահատվածում զուգահեռ իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում հայտնաբերվել և առգրավվել է 2470 հատ, 870 կգ սիգ տեսակի ձուկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ վերահսկողություն են իրականացվել Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։
Сети для ловли рыбы на Севане - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ
«Համատեղ միջոցառումների ընթացքում լճից դուրս են բերվում լողամիջոցներ, որսագործիքներ, տարածքից հեռացվում են ժամանակավոր կացարանները։ Զուգահեռ իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
Լրահոս
0