00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցությունների ազգային առանձնահատկությունները

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է այս տարին ավարտվում, այսպես ասենք, բանակցային առումով։
Թվում էր, թե ճգնաժամային օրերին, երբ Արցախը լիովին կտրվել էր արտաքին աշխարհից, շատ ավելի ակտիվ պետք է դառնար Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին, որովհետև բոլոր դեպքերում դա լավ հնարավորություն է իրականությունը և մեր տեսակետները ներկայացնելու համար։ Կատարվեց ճիշտ հակառակը՝ մեր արտգործնախարարը չգնաց Մոսկվա իր ռուսաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ զրուցելու համար։
Երևի հիշում եք, որ մի քանի շաբաթ առաջ էլ Հայաստանը, Ալիևի վկայությամբ, հրաժարվեց մասնակցել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, պատճառաբանելով, թե կմասնակցեր միայն եթե ներկա լիներ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այսինքն, եթե իհարկե, հավատանք Ադրբեջանի առաջնորդին, մի առիթ էլ այն ժամանակ կորցրինք։ Այնինչ, դեռ ավելի քան երեք հարյուր տարի առաջ կարդինալ Ռիշելյեն կարծիք էր հայտում. «Անհրաժեշտ է վարել բանակցությունները անդադար և ամենուր, քանզի նույնիսկ հաջողությամբ չպսակված բանակցությունները ընդհանուր առմամբ արդյունավետ և օգտակար են որպես տեղեկատվության աղբյուր»։
Բանակցությունների ազգային առանձնահատկությունները
Բայց ինչո՞ւ ենք զարմանում, որ Հայաստանի ներկայացուցիչները ինչ-ինչ պատճառներով շատ հանգիստ բաց են թողնում ոչ միայն հակառակ կողմի դիրքորոշման մանրամասներն ու դրդապատճառներն իմանալու, այլև սեփական տեսակետը հայտնելու հնարավորությունները։ Չէ՞ որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վերաբերմունքը բանակցություններին ընդհանրապես անհասկանալի երանգներ ստացավ։
Միգուցե հիշում եք, որ մեզ համար այդքան աղետալի 2020 թվականը սկսվեց Հայաստանի ղեկավարի հայտարարությամբ, թե բանակցային սեղանին ընդհանրապես որևէ փաստաթուղթ չկա։ Նույնիսկ օտարերկրյա փորձագետներն էին խիստ զարմացած։ Ահա թե ինչ է ասել Եվրասիական գաղափարների հիմնադրամի փորձագիտական խորհրդի նախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը. «Իրադրությունն իսկապես պարադոքսալ է, մի կողմից, Ռուսաստանի արտգործնախարարի վկայությամբ, ղարաբաղյան բանակցությունների սեղանին վաղուց դրված է վերջին 25 տարվա ընթացքում ընդունված և մշակված անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը, մյուս կողմից Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե «այս պահին որևէ թուղթ սեղանին չկա»։
Լաչինի շրջափակման դասերը. լավ սկզբունքները միշտ չէ, որ լավ արդյունք են երաշխավորում
Իսկ դրանից առաջ Հայաստանի կառավարության ղեկավարը էլի բավական տարօրինակ քայլեր էր արել դիվանագիտական բնագավառում՝ նախ հայտարարել էր, որ բանակցությունները սկսելու է իր սեփական կետից, այսինքն, փաստորեն հրաժարվել էր, այսպես կոչված, «նախկինների» բանակցային ժամանագությունից։ Եվ երկրորդ՝ տեղեկացրել էր, որ Արցախի անունից չի բանակցելու։ Իհարկե, նախկինում էլ Հայաստանից անընդհատ հնչում էին պնդումները, թե Ղարաբաղը անպայման պետք է ճանաչվի բանակցային կողմ, բայց հայաստանցի որևէ պաշտոնյա այդ պահանջի հետ միասին առաջ չէր քաշել «Արցախը Հայաստանն է, և վե′րջ» կարգախոսը՝ քաջ գիտակցելով, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ ճանաչելու ջանքերը պարզապես լիովին կորցնում են իրենց իմաստը։
Սակայն ամենից տարօրինակը երևի թե հայտնի արտահայտությունն էր. «Մեզ ոչ ոք չի կարող ասել` ինչ եք բանակցում, ասում եմ` ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ինչպես նշել է օտարերկրյա վերլուծաբաններից մեկը, փորձագետների մեծամասնությունը հասկանում է, որ բանակցային գործընթացը կարող է արդյունավետ լինել հենց նվազագույն հրապարակայնության պայմաններում, սակայն ուղերձները, որոնք կողմերը բարձրաձայնում են բանակցությունների ժամանակ, հանրությունից են գալիս։ Բանակցությունների հենքը հասարակական կարծիքի վերլուծությունն է, և ուրեմն բանակցողները պարտավոր են մշտապես շփվել և խորհրդակցել հանրության հետ։
Дровяная печь в селе Овк Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Արցախի ապագան. մեղադրանքների փոխարեն՝ հետևողական ջանքեր
Չեմ ուզում ևս մի անգամ հիշեցնել, թե ինչ հետևանքների հանգեցրեց Հայաստանի իշխանությունների այս ուրույն վերաբերմունքը բանակցային գործընթացին։ Միգուցե պատճառը նաև այն էր, որ չէինք կանխատեսել այդ հետևանքները, այլապես պատերազմից ընդամենը մի քանի ամիս առաջ դժվար թե հնչեր. «Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք նրան պարտադրելու ենք խաղաղություն»։
Բոլոր դեպքերում համաձայնե′ք՝ այս օրերին, երբ լրանում է Խորհրդային Միության ստեղծման 100-ամյակը, արժե հիշել հիմա արդեն գոյություն չունեցող այդ տերության արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի խոսքը. «Ավելի լավ է տասը տարի բանակցություններ վարել, քան մեկ օր պատերազմել»։
Լրահոս
0