https://armeniasputnik.am/20221226/hh-ekvonvomikaji-nakhararin-mtahvogel-e-rd-petdumaji-khvosnaki-hajtararutjuny-53146773.html
ՀՀ էկոնոմիկայի նախարարին մտահոգել է ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարին մտահոգել է ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է, որ ՀՀ ԱԺ–ն նամակով դիմի ՌԴ–ին։ 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T13:28+0400
2022-12-26T13:28+0400
2022-12-26T13:41+0400
հայաստան
ռուսաստան
վահան քերոբյան
ռելոկանտ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50192800_0:0:1601:901_1920x0_80_0_0_fa4d1a9adb889f1015b71d0a8520aed5.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մտահոգել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի` ՌԴ քաղաքացի ռելոկանտների նկատմամբ ավելի խիստ հարկեր կիրառելու մասին հայտարարությունը։ Քերոբյանն այդ մասին հայտարարեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում։Վոլոդինը դեկտեմբերի 25-ին առաջարկել է բարձրացնել Ուկրաինայի դեմ հատուկ գործողության մեկնարկից հետո ու մարտական գործողությունների ամբողջ ժամանակահատվածում ՌԴ–ից հեռացած քաղաքացիների հարկերը։ Նա ասել է, որ օրենսդրության համապատասխան փոփոխություններն արդեն մշակվում են։ Վոլոդինը նաև առաջարկել է նման քաղաքացիներին զրկել հարկային արտոնություններից` հավելելով, որ ՌԴ–ից մեկնածներից շատերը շարունակում են հեռավար աշխատել ռուսական ընկերություններում ու օգտվել ՌԴ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։Քերոբյանը նշեց, որ թե՛ հանգստյան օրերին, թե՛ այսօր առավոտյան նախարարությունում արդեն քննարկել են, թե ինչպես դա կարող է անդրադառնալ Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների վրա։Քերոբյանը վստահեցրեց, որ նախարարությունում աշխատում են, որ խնդիրը հնարավորինս քիչ անդրադառնա ՌԴ–ի` Հայաստանում աշխատող քաղաքացիների վրա։ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ առաջարկեց, որ ՀՀ ԱԺ–ն էլ իր կողմից նամակով դիմի ՌԴ–ին` արձանագրելով, թե ՏՏ ոլորտի աշխատակիցներն ու կազմակերպություններն ինչպիսի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի ՏՏ ոլորտի որակի վրա։«Մենք պետք է դա գնահատենք ու ամեն ինչ անենք, որ այդ որակը նույն մակարդակով պահպանենք»,– ասաց Սուքիասյանը։Թանկ և առանց երաշխիքի. Երևանում բնակարանների վարձակալության շուկան բարձիթողի վիճակում էՆշենք, որ ՌԴ գործող հարկային օրենսգրքով այժմ ՌԴ–ից դուրս աշխատող քաղաքացուց հարկվում է աշխատավարձի 13 տոկոսի չափով եկամտահարկ։ Բայց եթե քաղաքացին շարունակում է արտերկրում աշխատել ավելի քան 183 օր, նրանք սկսում են համարվել ոչ ռեզիդենտ։ ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է այս դեպքում արդեն կիրառել ոչ թե 13, այլ 30% եկամտահարկ։Մինչ այդ` նոյեմբերին, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ասել էր, որ նախարարությունը հակված է պահպանել անձնական եկամտահարկի 13% դրույքաչափը նրանց համար, ովքեր Ռուսաստանից հեռացել են, բայց հեռավար կարգով աշխատում են ռուսական ընկերությունների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50192800_35:0:1458:1067_1920x0_80_0_0_48c9630c62e6f81dace47477425ac104.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վահան քերոբյան, ռելոկանտ
հայաստան, ռուսաստան, վահան քերոբյան, ռելոկանտ
ՀՀ էկոնոմիկայի նախարարին մտահոգել է ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությունը
13:28 26.12.2022 (Թարմացված է: 13:41 26.12.2022) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է, որ ՀՀ ԱԺ–ն նամակով դիմի ՌԴ–ին։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մտահոգել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի` ՌԴ քաղաքացի ռելոկանտների նկատմամբ ավելի խիստ հարկեր կիրառելու մասին հայտարարությունը։ Քերոբյանն այդ մասին հայտարարեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում։
Վոլոդինը դեկտեմբերի 25-ին առաջարկել է բարձրացնել Ուկրաինայի դեմ հատուկ գործողության մեկնարկից հետո ու մարտական գործողությունների ամբողջ ժամանակահատվածում ՌԴ–ից հեռացած քաղաքացիների հարկերը։ Նա ասել է, որ օրենսդրության համապատասխան փոփոխություններն արդեն մշակվում են։ Վոլոդինը նաև առաջարկել է նման քաղաքացիներին զրկել հարկային արտոնություններից` հավելելով, որ ՌԴ–ից մեկնածներից շատերը շարունակում են հեռավար աշխատել ռուսական ընկերություններում ու օգտվել ՌԴ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։
Քերոբյանը նշեց, որ թե՛ հանգստյան օրերին, թե՛ այսօր առավոտյան նախարարությունում արդեն քննարկել են, թե ինչպես դա կարող է անդրադառնալ Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների վրա։
«Դուք գիտեք` ինչպես ենք մենք վերաբերվում ՌԴ քաղաքացիներին, որոնք ապրում և աշխատում են Հայաստանում։ Մենք պետք է փորձենք այնպես անել, որ հնարավորինս լավ հարկային ռեժիմ ապահովվի ՀՀ–ում գտնվողների նկատմամբ, որպեսզի նրանց այստեղ գտնվելն ու աշխատելը ավելի երկարատև ու հարմար դարձնենք»,– ասաց նախարարը։
Քերոբյանը վստահեցրեց, որ նախարարությունում աշխատում են, որ խնդիրը հնարավորինս քիչ անդրադառնա ՌԴ–ի` Հայաստանում աշխատող քաղաքացիների վրա։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ առաջարկեց, որ ՀՀ ԱԺ–ն էլ իր կողմից նամակով դիմի ՌԴ–ին` արձանագրելով, թե ՏՏ ոլորտի աշխատակիցներն ու կազմակերպություններն ինչպիսի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի ՏՏ ոլորտի որակի վրա։
«Մենք պետք է դա գնահատենք ու ամեն ինչ անենք, որ այդ որակը նույն մակարդակով պահպանենք»,– ասաց Սուքիասյանը։
Նշենք, որ ՌԴ գործող հարկային օրենսգրքով այժմ ՌԴ–ից դուրս աշխատող քաղաքացուց հարկվում է աշխատավարձի 13 տոկոսի չափով եկամտահարկ։ Բայց եթե քաղաքացին շարունակում է արտերկրում աշխատել ավելի քան 183 օր, նրանք սկսում են համարվել ոչ ռեզիդենտ։ ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է այս դեպքում արդեն կիրառել ոչ թե 13, այլ 30% եկամտահարկ։
Մինչ այդ` նոյեմբերին, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ասել էր, որ նախարարությունը հակված է պահպանել անձնական եկամտահարկի 13% դրույքաչափը նրանց համար, ովքեր Ռուսաստանից հեռացել են, բայց հեռավար կարգով աշխատում են ռուսական ընկերությունների համար։