https://armeniasputnik.am/20221226/hh-nakhagahy-patrast-e-ajakcel-karavarutjan-tsragrerin-na-yndunel-e-tigran-khachatrjanin-53167304.html
ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել կառավարության ծրագրերին. նա ընդունել է Տիգրան Խաչատրյանին
ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել կառավարության ծրագրերին. նա ընդունել է Տիգրան Խաչատրյանին
ՀՀ նախագահն ու նորանշանակ փոխվարչապետը պայմանավորվել են շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները: 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T18:06+0400
2022-12-26T18:06+0400
2022-12-26T18:12+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
տիգրան խաչատրյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/1a/53167087_0:0:1600:901_1920x0_80_0_0_d5f34ee33cd77eba7bdf7a8660e7ce8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել կառավարության կողմից նախատեսվող ծրագրերին: Նա այդ մասին ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը։Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նա նորանշանակ փոխվարչապետին շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:«Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և իմ անձնական գնահատականով Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է Խաչատուրյանը։Տիգրան Խաչատրյանն էլ ասել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով և նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների և ընդհանրապես գործադիրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացվել, որի սկզբում վարչապետը հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` Վահե Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Տիգրան Խաչատրյանի նշանակման հրամանագիրը ստորագրեց նույն օրը, իսկ Վահե Հովհաննիսյանինը` դեկտեմբերի 20-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/1a/53167087_87:0:1507:1065_1920x0_80_0_0_155e8a82779f08c38abdcc998ee30086.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, տիգրան խաչատրյան
հայաստան, վահագն խաչատուրյան, տիգրան խաչատրյան
ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել կառավարության ծրագրերին. նա ընդունել է Տիգրան Խաչատրյանին
18:06 26.12.2022 (Թարմացված է: 18:12 26.12.2022) ՀՀ նախագահն ու նորանշանակ փոխվարչապետը պայմանավորվել են շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել կառավարության կողմից նախատեսվող ծրագրերին: Նա այդ մասին ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նա նորանշանակ փոխվարչապետին շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
«Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և իմ անձնական գնահատականով Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է Խաչատուրյանը։
Տիգրան Խաչատրյանն էլ ասել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով և նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների և ընդհանրապես գործադիրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Փոխվարչապետը նախագահին է ներկայացրել տարվա ավարտին հայաստանյան ֆինանսական համակարգերում առկա ընթացիկ զարգացումների ընդհանուր պատկերը և գալիք տարում կանխատեսելի ռիսկերն ու դրանց դիմակայելու ուղիները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացվել, որի սկզբում
վարչապետը հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` Վահե Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
Տիգրան Խաչատրյանի նշանակման հրամանագիրը ստորագրեց նույն օրը, իսկ
Վահե Հովհաննիսյանինը` դեկտեմբերի 20-ին։