00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խիղճս մաքուր եմ հեռանում». ԲԴԽ–ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները

© Photo : official site of the Supreme Judicial CouncilԱննա Փիլոսյան
Աննա Փիլոսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Աննա Փիլոսյան
Բաժանորդագրվել
Փիլոսյանն իրավապաշտպան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Համաձայն միջնորդության հիմնավորումների՝ գործի նյութերում հիշատակվող թվով 4 քաղաքացիական գործով դատավորը չի պահպանել պարզեցված վարույթի կարգով քննվող գործով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները։ Այս ամենի հետևանքով խախտվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը»,– դատական նիստի ընթացքում ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նա նաև ընդգծել է, որ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտման հիմքով։
Աննա Փիլոսյանն իրավապաշտպան, Արցախի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։
Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»,– գրել է նա:
Փիլոսյանը շնորհակալություն է հայտնել դատավոր Արթուր Սմբատյանին, որն իրեն որպես օգնական ընդունել է աշխատանքի դեռ 2008 թվականին, ինչպես նաև փաստաբանական համայնքին և իր աշխատակազմին։ Իսկ ԲԴԽ նախագահին ու անդամներին շնորհակալություն է հայտնել իրեն ընտանիքին ու երեխաներին վերադարձնելու համար։
Լրահոս
0