https://arm.sputniknews.ru/20221226/nvor-kharberdum-nrnak-pajtecats-tghamardy-khanuti-nakhkin-sepakanatern-e-manramasner-53147717.html
Նոր Խարբերդում նռնակ պայթեցած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է. մանրամասներ
Նոր Խարբերդում նռնակ պայթեցած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է. մանրամասներ
Sputnik Արմենիա
Տղամարդը նռնակով սպառնացել է խանութի սեփականատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։ 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T13:44+0400
2022-12-26T13:44+0400
2022-12-26T13:45+0400
հայաստան
հհ ոստիկանություն
նռնակ
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/55/18045589_0:72:1367:840_1920x0_80_0_0_0f495123091855ef023371e8a0b17d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի խանութներից մեկում նռնակ պայթեցրած 35-ամյա տղամարդը խանութի նախկին սեփականատերն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։Երեկ հայտնի դարձավ, որ մոտավորապես 16։30-ին Արամ Հ․-ն նռնակ է պայթեցրել Նոր Խարբերդի խանութներից մեկում։Իրավապահների բանակցությունների արդյունքում 35-ամյա տղամարդը վնասազերծվել է։ Նա ձերբակալվել է և ներկայացվել Մասիսի քննչական բաժին։ Տղամարդու մոտ հայտնաբերվել են «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք։Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/55/18045589_75:0:1290:911_1920x0_80_0_0_010d02ce3365d455a3ae08b9c2fdbc53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ ոստիկանություն, նռնակ, տղամարդ
հայաստան, հհ ոստիկանություն, նռնակ, տղամարդ
Նոր Խարբերդում նռնակ պայթեցած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է. մանրամասներ
13:44 26.12.2022 (Թարմացված է: 13:45 26.12.2022) Տղամարդը նռնակով սպառնացել է խանութի սեփականատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի խանութներից մեկում նռնակ պայթեցրած 35-ամյա տղամարդը խանութի նախկին սեփականատերն է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը։
«Տղամարդը նռնակով սպառնացել է հագուստի խանութի սեփականատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։ Պատանին դուրս է եկել խանութից, ինչից հետո տղամարդը պայթեցրել է նռնակը։ Վնասվել են սրահի գույքը, պատուհանների ապակիները, իսկ գույքի մի մասը տղամարդը նետել է փողոց»,– ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Իրավապահների բանակցությունների արդյունքում 35-ամյա տղամարդը վնասազերծվել է։ Նա ձերբակալվել է և ներկայացվել Մասիսի քննչական բաժին։ Տղամարդու մոտ հայտնաբերվել են «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։