Ծաղկաձորն ընդգրկվել է ձմեռային հանգստի ԱՊՀ լավագույն հանգստավայրերի եռյակում

© Sputnik / Andranik GhazaryanԾաղկաձոր
Ծաղկաձոր - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Ծաղկաձոր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնադահուկային կենտրոնը գտնվում է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին։ Երևանից Ծաղկաձոր կարելի է հասնել մեկ ժամից պակաս ժամանակում։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Ծաղկաձորը ԱՊՀ երկրների շրջանում երրորդ տեղն է զբաղեցրել ձմեռային հանգստի ամենահայտնի վայրերի վարկանիշային ցանկում: Այդ մասին հայտնում է Turstat պորտալը։
Առաջին տեղը զբաղեցրել է ղազախական Շիմբուլակը, երկրորդը` Կարակոլը (Ղրղզստան): Հայաստանից հետո հնգյակում են ուզբեկական Չիմգանն ու ադրբեջանական Շահդաղը։
Հարթակը հիշեցնում է, որ Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է Երևանից 50 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այնտեղ դահուկ և սնոուբորդ են քշում ծովի մակարդակից 2800-2300 մետր բարձրության վրա:
Լեռնադահուկային կենտրոնը գտնվում է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին։
Ամենաբարձր կետից (2819 մ) հիասքանչ տեսարան է բացվում միաժամանակ դեպի Արարատ լեռը և Սևանա լիճը։ Լեռնադահուկային սեզոնը սկսվում է դեկտեմբերի կեսերից և տևում է մինչև մարտի վերջ, հանգստավայրը հագեցած է երեք մակարդակի արահետներով` սև, կարմիր և կապույտ: Երթուղու առավելագույն երկարությունը 8 կմ է: Բարձրության ընդհանուր տարբերությունը 853 մետր է:
Գործում է ժամանակակից եռաստիճան "Լայթներ" (Leitner) աթոռային ճոպանուղին 4500 մետր ընդհանուր երկարությամբ, աշխատանքային ժամերը՝ 9:00-ից մինչև 18:00: Զրոյական մակարդակից մինչև երրորդ կայարան բարձրանալու ընդհանուր ժամանակը մոտ 40 րոպե է:
Լրահոս
0