https://armeniasputnik.am/20221227/ajs-pahin-amenakarevvory-lachini-mijancqum-steghtsvats-tshgnazhamn-e-pashinjany-putinin-53195062.html
Այս պահին ամենակարևորը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամն է. Փաշինյանը` Պուտինին
Այս պահին ամենակարևորը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամն է. Փաշինյանը` Պուտինին
ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: 27.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-27T14:12+0400
2022-12-27T14:12+0400
2022-12-27T14:58+0400
խաղաղապահներն արցախում
լաչինի միջանցք
սանկտ պետերբուրգ
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/1b/53199938_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8ade1b8d4efee13e18fa7ac8e68bb207.jpg
Հայաստանի համար ամենակարևոր հարցը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամային իրավիճակն է։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Դուք գիտեք, որ մոտ 20 օր Լաչինի միջանցքը արգելափակված է։ Դա ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող գոտի է։ Ցանկանում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը պետք է ռուսաստանյան խաղաղապահների հսկողության տակ լինի։ Ադրբեջանն էլ երաշխավորել է բեռների և քաղաքացիների անարգել երթևեկությունը։ Ստացվում է, որ այժմ Լաչինի միջանցքը ռուսաստանյան խաղաղապահների հսկողության տակ չէ։ Կցանկանայի քննարկել այս իրավիճակը, և թե ինչ տարբերակներ կան»,– ասել է Փաշինյանը։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:Մինչ առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/1b/53199938_208:0:1648:1080_1920x0_80_0_0_e8927c41348c5ca525f32092e9bce3fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, լաչինի միջանցք, սանկտ պետերբուրգ, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео
խաղաղապահներն արցախում, լաչինի միջանցք, սանկտ պետերբուրգ, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео
Այս պահին ամենակարևորը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամն է. Փաշինյանը` Պուտինին
14:12 27.12.2022 (Թարմացված է: 14:58 27.12.2022) ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Հայաստանի համար ամենակարևոր հարցը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամային իրավիճակն է։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գիտեք, որ մոտ 20 օր Լաչինի միջանցքը արգելափակված է։ Դա ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող գոտի է։ Ցանկանում եմ հիշեցնել, որ
եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը պետք է ռուսաստանյան խաղաղապահների հսկողության տակ լինի։ Ադրբեջանն էլ երաշխավորել է բեռների և քաղաքացիների անարգել երթևեկությունը։ Ստացվում է, որ այժմ Լաչինի միջանցքը ռուսաստանյան խաղաղապահների հսկողության տակ չէ։ Կցանկանայի քննարկել այս իրավիճակը, և թե ինչ տարբերակներ կան»,– ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊ
Հ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:Մինչ առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։