Արարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը

© Photo : Facebook / ՀՀ Արարատի մարզպետարանԱրարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
Արարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2022
Արարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոքրիկն Ազատ Մանուկյանի և Սոֆյա Հակոբյանի երրորդ զավակն է։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Արարատ բնակավայրում ծնվել է Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, նրան առողջ և խաղաղ մանկություն մաղթել։
© Photo : Facebook / ՀՀ Արարատի մարզպետարանԱրարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
Заместитель губернатора Араратской области Владимир Хачатрян посетил новорожденного брата Нарека Манукяна, считающегося без вести пропавшим в результате 44-дневной войны (27 декабря 2022). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2022
Արարատում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
«Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ Այո, մենք պետք է հաղթենք նաև շատ զավակներ ունենալով, նրանց հայրենասեր մեծացնելով։ Աստված պահապան ձեզ»,– ասել է Վլադիմիր Խաչատրյանը։
Ազատ Մանուկյանն ու Սոֆյա Հակոբյանն իրենց նորածին որդուն անվանակոչել են Արեգ։ Փոքրիկն ընտանիքի երրորդ զավակն է։ Ծնողները նշել են, որ փոքրիկ Արեգի համար անելու են այն ամենն, ինչ չհասցրին անել իրենց ավագ որդու համար։
Լրահոս
0