Արցախում ևս 1 երեխա է տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք. ի՞նչ իրավիճակ է ԲԿ–ներում

© Sputnik / Алексей КуденкоՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2022
Հիվանդանոց
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 26-ին «Արևիկ» ԲԿ–ի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում 10 երեխա կար, իսկ Հանրապետական ԲԿ–ում 4 քաղաքացու վիճակն էր գնահատվում ծայրահեղ ծանր։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներ ևս 1 երեխա է տեղափոխվել, իսկ Հանրապետական բժշկական կենտրոնում ևս 1 բուժառուի վիճակը վատթարացել է։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեկտեմբերի 26-ի դրությամբ «Արևիկ» ԲԿ–ի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում 10 երեխա կար, իսկ «Հանրապետական» ԲԿ–ում 4 քաղաքացու վիճակն էր գնահատվում ծայրահեղ ծանր։
««Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:«Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,– նշված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հանրապետության բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկն էլ, որին Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ օրերս տեղափոխել էին ՀՀ, շարունակում է բուժում ստանալ մասնագիտացված բժշկական կենտրոնում։ Նրա վիճակը կայունանում է:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0