Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel Astra-ն

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության ավտոմեքենան
Շտապօգնության ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2022
Շտապօգնության ավտոմեքենան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիվանդը դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Խորենացի փողոցում բախվել են 55-ամյա Կարեն Ն.-ի վարած շտապօգնության ավտոմեքենան և 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Վանաձորում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ բուժքույրը վնասվածքներ է ստացել
«Ավտովթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում։ Շտապօգնության մեքենայում նաև հիվանդ է եղել, որը դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,– ասված է կայքում։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Լրահոս
0