00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ. նրանց թվում են ՍԱՏՄ աշխատակիցներ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժամկետանց ձվի որոշ մասն ըստ էության իրացվել է, ինչով էական վնաս է պատճառվել հասարակության օրինական շահերին:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը և ՍԱՏՄ երկու պաշտոնյաներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊԸ–ի կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: ՍՊԸ–ի տնօրեն Ռ. Հ.-ն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը խախտելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերոնշյալ ընկերության տնօրենը հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը փաստացի չի ոչնչացրել։ Փոխարենը պիտանելիության ժամկետն անցած ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր արտահանման ենթակա ժամկետանց ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ։ Այդ ամենի դիմաց, տեսչական մարմնի ղեկավարի դրդմամբ, ՍՊԸ–ի տնօրեն Ռ. Հ-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու:
Ժամկետանց ձվի որոշ մասն ըստ էության իրացվել է, ինչով էական վնաս է պատճառվել հասարակության օրինական շահերին:
2022թ.-ի դեկտեմբերի 26-ին ձերբակալվել են ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ 2 պաշտոնատար անձ և ՍՊԸ տնօրեն Ռ. Հ.-ին։
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0