00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքը բացելու բանալին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ է. Քոչարյան

© Photo : Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрԻրավիճակը Լաչինի միջանցքում
Իրավիճակը Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2022
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանի խոսքով` Հարավային Կովկասում պետք է կայունություն լինի, և դա ձեռնտու է բոլորին։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի նպատակը նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունն իրականություն դարձնելն է, և այդ հայտարարության մեջ է Լաչինի միջանցքը բացելու բանալին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ուղղակիորեն քննարկման է դրել Լաչինի միջանցքի հարցը։
Քոչարյանի խոսքով` եռակողմ հայտարարությունը ենթադրում է ՌԴ ԶՈւ պարտավորություններ (Լաչինի միջանցքի անխափան շահագործումն ապահովելու համար), և պետք է հասկանալ, թե ինչու են դրանք իրականացվել մինչ այժմ, և ինչ է փոխվել հիմա։
Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը զրուցել են երեքով
«Շատ բան պարզ կդառնա այսօր երեկոյան»,–ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին երկրների ղեկավարների մակարդակով երկխոսությանը։
Քոչարյանը ծիծաղելի է անվանել հայաստանյան ընդդիմության փաստարկները (որ ստեղծված իրավիճակում մեղավոր են իշխանությունները, քանի որ փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները)՝ հավելելով, որ իրական քաղաքականությունը բոլորովին այլ տրամաբանություն ունի։
«Ռուսաստանը բազմաշերտ շահեր ունի Ադրբեջանի հետ, բայց Ռուսաստանի համար ավելի կարևոր է, որ իր զինված ուժերը լինի տարածաշրջանում՝ Ղարաբաղում և Հայաստանում»,- ասել է Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով` այստեղ Հայաստանն ու Ռուսաստանը խոսելու շատ բան ունեն։ Նա վստահ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում այս հարցերը կբարձրացնի։
Քոչարյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է վերականգնել տարածաշրջանում ռազմական բալանսը, որի խախտումը հանգեցրեց պատերազմի 2016-ի ապրիլին և 2020-ի աշնանը։ Այդ հավասարակշռության խախտումը, նրա խոսքով, պետք է զսպվի։
Իսկ Լաչինի հարցը, ըստ նրա, չի կարող չլուծվել, որովհետև հակառակ դեպքում կլինի պայթյունավտանգ իրավիճակ, որը տարածաշրջանում ոչ մի պետության ձեռնտու չէ։
«Մենք պետք է շարունակենք բանակցությունները Ադրբեջանի հետ։ Հարավային Կովկասում պետք է կայունություն լինի, որը ձեռնտու է և՛ Իրանին, և՛ մեզ, և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` Լաչինի միջանցքի փակ լինելը հղի է շատ վատ հետևանքներով, որովհետև եթե առանց այն էլ փխրուն իրավիճակը խախտվի, Կովկասը կրկին կսկսի եռալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0