00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնից հեռու Ամանոր. ո՞ւր են ամենից շատ մեկնում Հայաստանից

© Sputnik / Aram NersesyanԶբոսաշրջիկներ
Զբոսաշրջիկներ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2022
Զբոսաշրջիկներ
Բաժանորդագրվել
Նոր տարին արտասահմանյան երկրներում տոնելու ավանդույթն աստիճանաբար վերադառնում է նախակորոնավիրուսային ցուցանիշներին։ Ո՞ր ուղղություններն են առավել տարածված այս տարի և ինչո՞ւ:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ինչպե՞ս և որտե՞ղ ավելի լավ կարելի է տոնել Ամանորը: Տարվա գլխավոր տոնի նախաշեմին այս հարցն է տալիս բնակչության որոշակի մասը։ Սեպտեմբերյան ագրեսիայից ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից հետո բազմաթիվ քաղաքացիների համար այս ամենը երկրորդ պլան է մղվել։
Իսկ նրանք, ովքեր ծրագրում էին հանգստի մեկնել, որոշ բարդությունների են բախվել. նախ` տարվա այս շրջանում ուղեգրերի գները մի քանի անգամ թանկանում են, երկրորդ՝ Հայաստանում նախորդ տարի հանգստյան օրերը պաշտոնապես երկու անգամ կրճատվել են, հիմա դրանք ընդամենը չորս օր են կազմում (դեկտեմբերի 31, հունվարի 1, 2, 6)՝ նախկին ութ օրվա փոխարեն։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված այս փոփոխությունները չէին կարող չանդրադառնալ զբոսաշրջային ակտիվության վրա։ Եվ այնուամենայնիվ, ակտիվությունը կա և նույնիսկ ձգտում է հասնել նախակորոնավիրուսային ցուցանիշներին։ Պարզելու համար, թե ուր են մեկնում մեր համաքաղաքացիները, մենք հարցում ենք անցկացրել խոշոր զբոսաշրջային գործակալությունների շրջանում։
Ծաղկաձորն ընդգրկվել է ձմեռային հանգստի ԱՊՀ լավագույն հանգստավայրերի եռյակում

Ամենապահանջված ուղղությունները

Արդեն մի քանի տարի շարունակ ամենապահանջված երկրների շարքում առաջատարը Եգիպտոսն է, մասնավորապես՝ Շարմ Էլ Շեյխը. կանոնավոր չվերթերից բացի, Ամանորին այս ուղղությամբ հաճախ նաև չարտերային չվերթեր են իրականացվում:
«Անռիվա» գործակալությունից մեզ հայտնեցին, որ տարվա այս եղանակին Հուրգադան պահանջարկ չունի քամիների պատճառով։ Ինչ վերաբերում է Շարմ Էլ Շեյխին, ապա այնտեղ կլիման ավելի մեղմ է, իսկ հյուրանոցների լողավազանները տաքացվում են։ Բացի այդ, յուրաքանչյուր հյուրանոց իր ամանորյա ծրագիրն է առաջարկում հյուրերին։ Բայց Եգիպտոսի գլխավոր «առանձնահատկությունը», իհարկե, տուր-փաթեթների արժեքն է։
Զբոսաշրջային գործակալության տեղեկություններով՝ երկրորդ տեղում ԱՄԷ-ն է՝ Դուբայը, ինչպես նաև Աբու Դաբին։ Այս ուղղությամբ 2022 թվականից սկսել են ավելի շատ ուղիղ չվերթեր իրականացվել։
Մեր հայրենակիցների թվում քիչ չեն նաև նրանք, ովքեր ուզում են Նոր տարին նշել եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Չեխիայում, Ավստրիայում, Իսպանիայում։ Չվերթեր են իրականացվում Պրահայի, Վիեննայի, Հռոմի, Բարսելոնայի, Մադրիդի, Միլանի, Ֆլորենցիայի ուղղությամբ։
Իսկ Եվրոպայից հետո ամենամեծ թվով ամրագրումները բաժին են ընկնում Հարավարևելյան Ասիային՝ Շրի Լանկա, Թաիլանդ, Մալդիվներ։
Մի փոքր այլ պատկեր է «Վարդան Թրավել» զբոսաշրջային ընկերությունում։ Ինչպես նախորդ ցուցակում, այստեղ ևս ամենապահանջված ուղղությունները Եգիպտոսն ու ԱՄԷ-ն են, որոնց հաջորդում են Շրի Լանկան, Տանզանիան (Զանզիբար) և Ինդոնեզիան (Բալի)։
ՀՀ–ն` ամանորյա զբոսաշրջային կենտրոն. Ապրեսյանը խոսել է ոլորտի առաջընթացի և խնդիրների մասին

Փաթեթների արժեքը

Զբոսաշրջային ընկերությունները դժվարանում են նշել ուղեգրերի արժեքը, քանի որ դրանք պայմանավորված են մի շարք գործոններով, այդ թվում՝ ամրագրման ժամանակի (որքան շուտ, այնքան էժան), հյուրանոցի դասի, ինքնաթիռի դասի, սննդի և այլն։ Ուստի ներքոնշյալը բավականին մոտավոր տվյալներ են՝ ըստ «Վարդան թրավել» գործակալության տեղեկությունների։
Այսպիսով` Եգիպտոսի 4–աստղանի հյուրանոցում մեկշաբաթյա արձակուրդը երկու հոգու համար կարժենա մոտ 2-2, 5 հազար դոլար։ Նույն չափանիշներով հանգիստը ԱՄԷ-ում սկսվում է մոտ 4 հազար դոլարից։ Շրի Լանկան մի փոքր ավելի էժան կլինի՝ 3,5 հազար։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են Նոր տարին նշել Աֆրիկայում, պետք է առնվազն 5 հազար դոլար վճարեն։ Ընդ որում` որոշ շրջագայությունների արժեքը կարող է հասնել մինչև 10 հազար դոլարի: Բալիում ամանորյա արձակուրդ անցկացնելու համար 6-8 հազար դոլար կպահանջվի։
Հայաստանի բնակիչներից շատեր ամանորյա տոներին մեկնում են Ռուսաստանի տարբեր քաղաքներ կամ հարևան Վրաստան։ Իրականում հենց Վրաստանը կարելի է ամենամատչելի ուղղություն անվանել ուղիղ երկաթուղային կապի առկայության պատճառով։ Մեր զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը ինքնուրույն է գնում այդ երկրներ՝ առանց զբոսաշրջային օպերատորների օգնությանը դիմելու, հետևաբար բավական դժվար է ճշգրիտ պարզել նման ուղևորության արժեքը: Այստեղ ամեն ինչ կախված է բացառապես անձնական նախասիրություններից։
Սիսիան Պօղոսեան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Այս տարի Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ. Սիսիան Պօղոսեան
Լրահոս
0