https://armeniasputnik.am/20221227/zenqi-maqsanengutjun-iranum-4-hancakhumb-e-dzerbakalvel-53198826.html
Զենքի մաքսանենգություն. Իրանում 4 հանցախումբ է ձերբակալվել
Զենքի մաքսանենգություն. Իրանում 4 հանցախումբ է ձերբակալվել
Իրանցի գեներալը նշել է, որ զենքը նախատեսված էր երկրում անկարգության մասնակիցների համար։ 27.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-27T14:55+0400
2022-12-27T14:55+0400
2022-12-27T14:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
մաքսանենգություն
զենք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/13/52844939_0:135:1600:1035_1920x0_80_0_0_76d479bc44966abc64982815fabafeb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի ուժայինները Սիստան և Բելուջիստան գավառներում մաքսանենգների 4 հանցախումբ են ձերբակալել։ Այս մասին այսօր հայտարարել է գավառի իրավապահ մարմինների հրամանատար, գեներալ Մոհամմադ Ղանբարին։Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Երկրի բնակիչները իշխանություններին են մեղադրում Մահսայի մահվան մեջ։Երկուսուկես ամսվա ընթացքում բողոքի ցույցերը արմատական-ծայրահեղական բնույթ են ստացել։ Գրեթե ամեն օր անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ – ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Իրանում ևս երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ առաջինը Շիրազ քաղաքում, երկրորդը ՝ Խուզեստան նահանգի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Ահաբեկիչները կրակ են բացել մի խումբ քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։Ամիսներ տևած ցույցերից հետո Իրանը լուծարել է բարքերի ոստիկանությունը. ԶԼՄԻրանի իշխանությունները Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը: Իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված անձանց նկատմամբ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/13/52844939_3:0:1515:1134_1920x0_80_0_0_25ac0584dede4969508ef842cc804c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մաքսանենգություն, զենք
իրանի իսլամական հանրապետություն, մաքսանենգություն, զենք
Զենքի մաքսանենգություն. Իրանում 4 հանցախումբ է ձերբակալվել
14:55 27.12.2022 (Թարմացված է: 14:56 27.12.2022) Իրանցի գեներալը նշել է, որ զենքը նախատեսված էր երկրում անկարգության մասնակիցների համար։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի ուժայինները Սիստան և Բելուջիստան գավառներում մաքսանենգների 4 հանցախումբ են ձերբակալել։ Այս մասին այսօր հայտարարել է գավառի իրավապահ մարմինների հրամանատար, գեներալ Մոհամմադ Ղանբարին։
«Ձերբակալվել են այդ ավազակախմբերի բոլոր 15 անդամները։ Հայտնաբերվել է մոտ 100 միավոր մարտական զենք և զգալի թվով փամփուշտ։ Պարզվել է, որ զենքը ներկրվել է երկրում անկարգությունների և իրավիճակի ապակայունացման ընթացքում կիրառելու համար», –
Tasnim գործակալության փոխանցմամբ ասել է Ղանբարին։
Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Երկրի բնակիչները իշխանություններին են մեղադրում Մահսայի մահվան մեջ։
Երկուսուկես ամսվա ընթացքում բողոքի ցույցերը արմատական-ծայրահեղական բնույթ են ստացել։ Գրեթե ամեն օր անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ – ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Իրանում ևս երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ առաջինը Շիրազ քաղաքում, երկրորդը ՝ Խուզեստան նահանգի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Ահաբեկիչները կրակ են բացել մի խումբ քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
Իրանի իշխանությունները Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը: Իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված անձանց նկատմամբ: