44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականին 28 երեխա են ունեցել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անպտղության հաղթահարման պետական ծրագրով 2019 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ծնվել է 230 երեխա։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականին 28 երեխա են ունեցել։ Տեղեկությունն ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Նրա խոսքով` Անպտղության հաղթահարման պետական ծրագրով 2019 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ծնվել է 230 երեխա։
«230 երեխաներից 105–ն այս տարի են ծնվել։ 105–ից 28–ը մեր զոհված զինծառայողների ծնողներն են։ Այս պահի դրությամբ ունենք նաև 163 հղիություն»,–ասաց Ջումայանը։
Նրա խոսքով` ծրագիրն ընդլայնվելու միտում ունի, և առաջիկայում մանրամասներ կհայտնեն։
44–օրյա պատերազմում միակ որդուն կորցրած Վարդանյանների ընտանիքում զույգ է ծնվել. տեսանյութ
Հիշեցնենք` 2019 թվականից անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման ծառայությունները Հայաստանում անվճար են այն զույգերի համար, որոնցից մեկն ունի հաշմանդամություն, անապահովության 28 կամ ավելի միավոր ունեցող ընտանիք է, զինծառայող կամ նրան հավասարեցված անձ է, սահմանամերձ 184 բնակավայրերից մեկի բնակիչ է։ 44–օրյա պատերազմից հետո անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվեց։ Դրա համար հիմք հանդիսացան զոհված զինծառայողների ծնողների դիմումները, որոնք ցանկանում էին ծրագրի օգնությամբ կրկին երեխա ունենալ։
Լրահոս
0