00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Ալիևը Լաչինի հարցով խաղում են` հեռահար հարվածներ հասցնելով ՌԴ–ին. Աշոտյան

© Sputnik / Zara MikaԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիևը «պասերով ընկերություն են անում»։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանի հետ ուժային շախմատ է խաղում` հաշվում է իր քայլերը երկարաժամկետ կտրվածքով։ Այսօր տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի համատեղ աշխարհաքաղաքական խաղը Լաչինի միջանցքի շուրջ՝ Ռուսաստանին ոչ միայն ռեպուտացիոն, այլ ավելի հեռահար գեոպոլիտիկ հարվածներ հասցնելու համար։ Եվ դա արվում է մեր հաշվին»,–ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «պասերով ընկերություն են անում»։
Աշոտյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ վերջին դեմարշներից հայկական կողմը ոչինչ չի շահել։ Նա նշում է, որ եթե իշխանության հույսը ֆրանսիական զորքերն են, ապա Ֆրանսիան իր միջազգային վերջին կոնտինգենտն արտասահմանից` Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից հանել է 10 օր առաջ. Ֆրանսիան զորք չի ուղարկելու Հարավային Կովկաս։
ՀՀ–ն դիվանագիտական խողովակներով ՌԴ-ին չի տեղեկացրել հանդիպումից հրաժարվելու մասին. Լավրով
Աշոտյանը ռուսերենով դիմեց ռուսական կողմին՝ կոչ անելով չխուսափել Լեռնային Ղարաբաղի խնդրից։ Նրա խոսքով` հնարավոր է` այդ խնդիրը խանգարում է Ռուսաստանին առաջ մղել աշխարհում գլոբալ դերի մասին իր նոր նարտիվը.
«Բայց մի հերքեք այս խնդիրը. այն գոյություն ունի։ Մի ստեղծեք նոր նարատիվներ՝ հաշվի չառնելով տարածաշրջանում իրական իրավիճակը, որը կենսական նշանակություն ունի նաև Ռուսաստանի Դաշնության համար»։
Աշոտյանը խոսեց նաև պարադոքսի մասին. ըստ նրա` Ռուսաստանի դերը հեռավոր արտերկրում մեծացել է, իսկ մերձակա երկրներում աստիճանաբար նվազում է։
Նա նաև դեմարշ անվանեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից հայկական կողմի հրաժարվելը` հայտարարելով, որ Երևանը դրանից ոչ մի օգուտ չի ստացել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0