00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն հույս ունի հարվածել Ռուսաստանին ու անպատիժ մնալ

© Photo : Public domain / Brenton Poyser / Navy Media Content ServicesԱմերիկյան F/A-18E Super Hornet ռազմական ինքնաթիռը
Ամերիկյան F/A-18E Super Hornet ռազմական ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Ամերիկյան F/A-18E Super Hornet ռազմական ինքնաթիռը
Բաժանորդագրվել
Կաթոլիկ Սուրբծննդյան նախօրեին («Լուռ գիշեր, սուրբ գիշեր...») ամերիկյան ռազմական գերատեսչությունները սպասարկող RAND վերլուծական կենտրոնը զեկույց հրապարակեց Ռուսաստանի հետ առճակատման հարցում ԱՄՆ-ի էսկալացիայի ռազմավարության վերաբերյալ։

Վիկտորյա Նիկիֆորովա

Հետաքրքրական է, որ չնայած Ուկրաինայի հարցի վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցությունների կոչ անող արևմտյա քաղաքական «աղավնիների» բարձր ղունղունոցի, ամերիկյան զինվորականները պատրաստվում են ոչ թե հակամարտության սառեցման Եվրոպայում, այլ դրա սրացման։ Էլ ավելի հետաքրքիր է, թե ինչպես են նրանք պատրաստվում կառավարել այդ էսկալացիան։
Վաշինգտոնի հիմնական խնդիրն այս ճգնաժամում, RAND–ի վերլուծաբանների բնորոշմամբ` Ռուսաստանին «պատժելն» ու «զսպելն» է։ Սակայն դա պետք է այնպես անել, որպեսզի Ռուսաստանն առիթ չունենա միջուկային զենք կիրառելու, և իրավիճակը չգլորվի Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի միջև լայնամասշտաբ պատերազմի անդունդը։
RAND–ի զեկույցը մեր երկրին է պատասխանատու նշանակում Ուկրաինայում հակամարտության հերթական սրացման համար։ Դա ինքնատիպ դասական քարոզչական քայլ է, որը նախապես լեգենդների է վերածում ամերիկյան բոլոր սադրանքները։
Վաշինգտոնը Կիևին բանակցությունների է քշում
Ամեն ինչ ճիշտ Զապորոժիեի ԱԷԿ–ի նման. ռմբակոծում էր այն ՈւԶՈւ–ն, ամերիկացիներն էլ այդ ընթացքում համաշխարհային մեդիադաշտը ողողում էին Ռուսաստանի հասցեին հնչող անդադար մեղադրանքներով։
Նման «վերլուծության» նպատակը ընթերցողների ուղեղները մտցնելն է, որ Ռուսաստանն է սկսելու էսկալացիան։ Իսկ այդ ամենի շրջանակում այն, ինչ ի պատասխան կանեն ամերիկացիները, կլինի զուտ սեփական պետության և ՆԱՏՕ–ի իրենց դաշնակիցների «պաշտպանություն»։
Ամերիկացի փորձագետները չեն դիտարկում այն տարբերակը, որ Ռուսաստանը հարված կհասցնի ԱՄՆ տարածքին, ըստ նրանց, բոլորովին այլ սցենարներ են սպասվում։ Այդ հարցում անհնար է նրանց հետ չհամաձայնելը։ Վերլուծության մեջ չի դիտարկվել նաև Մոսկվայի կողմից զանգվածային ոչնչացման զենք կիրառելու հարցը` լինի դա միջուկային, կենսաբանական, թե քիմիական։
Զեկույցի հեղինակները բացառապես քննարկում են ՌԴ զորքերի սահմանափակ ոչ միջուկային հարվածների տարբերակը ՆԱՏՕ–ի անդամ եվրոպական երկրների տարածքներին կամ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ռազմաբազաներին, այդ թվում՝ տիեզերքում գտնվողներին։
Սրացման սցենարը երեք գործողություն է ենթադրում։ Առաջին քայլը` ՆԱՏՕ–ի գծով ԱՄՆ դաշնակցին ՌԴ–ի հիպոթետիկ հարված, երկրորդը` Վաշինգտոնի արձագանք, երրորդը` Մոսկվայի արձագանքն այդ արձագանքին։
Ամերիկացիների համար, բնականաբար, առանցքային է երկրորդը։ Մի կողմից` Վաշինգտոնը դաշնակիցներին պետք է ցույց տա, որ ՆԱՏՕ–ի կանանոդրության հինգերորդ հոդվածը գործում է, և Սեմ քեռին միշտ կպաշտպանի իր եվրոպական վասալներին։ Մյուս կողմից` երկրորդ քայլն այնպես է պետք անել, որպեսզի Ռուսաստանին հետագա սրացման չդրդի։
«Պատերազմում ԱՄՆ–ի քաղաքականության նպատակը ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև պատերազմից խուսափելն է, – հիշեցնում են զեկույցի հեղինակները։ – ՆԱՏՕ–ի վրա ՌԴ–ի սահմանափակ հարձակումը այդ նպատակը չի չեղարկում»։
Մարտական գործողություների չորս սցենար է դիտարկվում։ Առաջինը սկսվում է նրանից, որ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցնում պահեստի կամ դատարկ օդակայանի ուղղությամբ, օրինակ` Լեհաստանում, միաժամանակ պահանջելով Վաշինգտոնից դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային։ Ինչպե՞ս պետք է արձագանքի ԱՄՆ–ն։
ՆԱՏՕ–ական դաշնակիցը, բնականաբար, կինետիկ գործողություններ է պահանջելու, իսկ դա ամերիկացիների «նորաբարբառով» նշանակում է հրթիռահրետանային հարվածներ և ընդհանրապես՝ մարտական գործողություններ։ Սակայն ավելի քան համաչափ կինետիկ հարվածը ՌԴ տարածքին գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտության հետագա սրացման։ Ոչ պակաս ռիսկային և կործանիչ են ենթակառուցվածքներին ուղղված կիբեռհարձակումները։ Տնտեսական նոր պատժամիջոցները հետևանքների կարող են հանգեցնել ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս պետությունների համար։
Ո՞ւր են Լիբիան, Իրաքը, Հարավսլավիան. ինչպես է իրագործվում ամերիկյան «ժողովրդավարացումը»
RAND–ի վերլուծաբաններն այս տարբերակում դիտարկում են ԱՄՆ–ի պատասխան հարվածի հնարավորությունը միայն դիվանագիտական ճնշման և տնտեսական ազդման միջոցների օգնությամբ։ Սակայն այստեղ անխուսափելիորեն ՆԱՏՕ–ական տուժած երկիրը դժգոհություն կհայտնի, և դաշնակիցների միջև պառակտում կարող է առաջանալ։ Որպես իրավիճակն «ավելի սակավ սրացնող» միջոց դիտարկվում է ՌԴ–ի տարածքին համարժեք հրթիռային հարվածի տարբերակը։
Երկրորդ տարբերակը` նպատակաուղղված հարձակում, օրինակ տիեզերքում ամերիկյան արբանյակի ոչնչացում։ ԱՄՆ–ի հարձակումն այն հարթակների վրա, որոնցից հարվածում էին արբանյակներին, կարող է մարդկային կորուստների հանգեցնել։ Բացի այդ, ՌԴ տարածքում գտնվող թիրախներին բաց հարված հասցնելը մեծ ռիսկ է պարունակում հետագա էսկալացիայի համար։
Թեպետ գործը հեշտանում է նրանով, որ ՆԱՏՕ–ի կանոնադրության 5-րդ հոդվածը գործածելու և դաշնակիցների հետ վիճելու անհրաժեշտություն չկա։ Այս տարբերակում ԱՄՆ–ի գործողություններն ավելի ազատ են, քան առաջինում։ RAND–ի վերլուծաբանները կարծում են, որ այստեղ հնարավոր կլինի սահմանափակվել ՌԴ–ին հասցվող ոչ կինետիկ (այսինքն՝ ոչ ռազմական) մի շարք գործողություններով` քարոզչական դատապարտում, դիվանագիտական ճնշում և տնտեսական պատժամիջոցներ։
Երրորդ տարբերակը` կրկին նպատակաուղղված հարձակումն է։ Այստեղ ենթադրվում է, որ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցնում Լեհաստանի և Ռումինիայի երեք ավիաբազաներին, որոնցից զենք է մատակարարվում Ուկրաինային։ Զոհվում են զինվորականներ ու խաղաղ բնակիչներ։
Այստեղ արդեն ոչ կինետիկ միջոցները (այսինքն՝ դիվանագիտությունն ու պատժամիջոցները) միայն լրացում կլինեն։ Հիմնական շեշտը դրվում է կինետիկ գործողությունների վրա, այսինքն ՌԴ տարածքին հասցվող հրթիռային հարվածներ։ Ավելի սակավ կինետիկ հարվածը պետք է ուղեկցվի ինտենսիվ ոչ կինետիկ գործողություններով, մասնավորապես` Ուկրաինայի թեմայով դիվանագիտական երկխոսության հաստատմամբ։ ԱՄՆ–ն Մոսկվային պետք է բացատրի, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը դա մի բան է, իսկ ՆԱՏՕ–ի հետ առճակատումը` բոլորովին այլ բան։
Դիտարկվում է նաև ավելի «համաչափ», այսինքն ՌԴ տարածքին հասցվող կինետիկ գերազանցող հարվածի տարբերակը։ Միևնույն ժամանակ պետք է հասնել նրան, որ Մոսկվայի մոտ տպավորություն չստեղծվի, իբր այդ հարվածներն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հետ լայնամասշտաբ պատերազմի նախերգանք են. «Այդ նպատակով ԱՄՆ–ն պետք է խուսափի կառավարման և վերահսկողության հանգույցները, ռմբակոծիչների բազաները կամ վաղ նախազգուշացման ռադարները թիրախավորելուց»։
Չորրորդ սցենարը Եվրոպայում ամերիկյան բազաների` այդ թվում Ռամշտայնի բազայի և Ռոտերդամի նավահանգստի վրա ՌԴ լայնամասշտաբ («կամ պակաս զուսպ») հարձակում է նկարագրում։ Ընդամենը 200 զոհ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։
Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի համար մահվան են մղում
Այստեղ ԱՄՆ ղեկավարությունը պետք է ոչ հեշտ խնդիր լուծի` այն իր գործողություններով պետք է ստիպի Մոսկվային հավատալ, որ նա երկու պարտություններից պետք է ընտրի մեկը։ Հետագա սրացման պարագայում նրան պարտություն է սպասում ՆԱՏՕ–ի դեմ պատերազմում։ Իսկ եթե «բաց է թողնում» հարվածը, չհասնելով արևմտյան զենքի մատակարարման դադարեցմանը, պարտվում է Ուկրաինայում։
Որպես պատասխան քայլ RAND–ի վերլուծաբաններն առաջարկում են նոր հարված հասցնել Ռուսաստանի տարածքներին այն պատրվակով, որ Վաշինգտոնը դրանք ուկրաինական է համարում։ Ոչ բավարար հզոր հարվածը դաշնակիցները կընկալեն որպես ԱՄՆ–ի թուլության և ՆԱՏՕ–ի անդամին պաշտպանելու ցանկություն չունենալու ապացույց։ Միևնույն ժամանակ, հարվածներ հասցնելիr, պետք է հասնել նաև նրան, որ Մոսկվան տեղի ունեցողը ՆԱՏՕ–ի հետ պատերազմ չընկալի, քանի որ ամերիկյան ռազմավարների ծրագրերի մեջ դա իբր չի մտնում։
Այս ռազմավարությունը լրացուցիչ բարդանում է Ռուսաստանի մոտ միջուկային զենքի առկայության պատճառով. «Միջուկային զենքի կիրառման հնարավորությունը (Մոսկվայի կողմից) որոշիչ դեր կխաղա Ռուսաստանի ցանկացած էսկալացիայի արձագանքելու ժամանակ»։
ԱՄՆ–ում ռազմական էսկալացիան կառավարելը հսկայական գիտություն է, որը սպասարկում են փորձագետները, վերլուծաբանները, ինստիտուտները։ Հետաքրքիր է հասկանալ, թե ինչպես է մտածում է մեր ռազմավարական հակառակորդը։ Այսպես, օրինակ շախմատ խաղալիս, մրցակցին ասում ենք` եթե դու այս կողմ ես գնում, ապա ես` այն, եթե այսպես, ապա` այնպես։
Այլ հարց է, որ նման տեքստերում ապատեղեկատվության և քարոզչության մասշտաբները ևս տպավորիչ են։ Նախ` նույնիսկ ամենամիամիտ մարդկանց համար ակնհայտ է, որ ՆԱՏՕ–ի հետ պատերազմը ոչ միայն մոտ է, այլև, ըստ էության, այն արդեն ընթանում է ողջ թափով։ Զենքի մատակարարումներ, ուկրաինացի զինվորականների մարզումներ, հազարավոր վարձկաններ, ֆանտաստիկ դրամական տրանշեր, հակառուսական ատելություն. ամենը, ինչ հնարավոր է կիրառել հիբրիդային պատերազմի շրջանակում, մեր հակառակորդներն արդեն իսկ կիրառել են։ Ռուսաստանի տարածքին և նրա զինծառայողներին հրթիռային հարվածներ հասցնելու և միաժամանակ ասելու, թե իբր «մենք չենք պատերազմում» նրանց գաղափարը բացառապես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու գործիքի տեսք ունի։
Երկրորդը` Ռուսաստանին ամեն կերպ ներկայացնում են որպես պատերազմը հրահրող, թեև հենց մեր երկրին հակամարտության սրացում պետք չէ։ Այն շտապ անհրաժեշտ է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության «բազեներին», որոնք սովորել են այդ հակամարտության շնորհիվ հսկայական գումարներ պոկել գանձարանից։ Հակամարտությունն ավարտվի՝ այնտեղ էլ հետաքննություններ կսկսվեն, և կոնկրետ մարդիկ լուրջ ժամկետներ կստանան։ Դեմոկրատական կուսակցությունը դեռ վերահսկում է երկիրը, նրան շատ ձեռնտու է իր ուժայիններին Եվրոպայում սրացման դրդել։ Պատերազմն ամեն ինչ կծածկի։
Պետդեպարտամենտ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2022
ԱՄՆ–ն չի պատրաստվում անմիջական մասնակցություն ունենալ Ուկրաինայի հակամարտությանը. Պետդեպ
Նկատո՞ւմ եք, թե որքան արհեստական և սահմանափակ տեսք ունի ՆԱՏՕ–ի տարածքում ՌԴ հիպոթետիկ նպատակների ցանկը։ Բանն այն է, որ դա Ռուսաստանի նպատակները չեն։ Դրանք այն հարթակներն են, որտեղ ամերիկացի զինվորականներին անհրաժեշտության դեպքում ավելի հեշտ կլինի կազմակերպել իր սադրանքները։ Եթե ինչ՝ այդ հարցում նրանց կօգնեն ուկրաինացիները։
RAND–ի ողջ զեկույցը կարծես ՆԱՏՕ–ի անդամ եվրոպական երկրի տարածքում ամերիկյան սադրանքի պլանավորման, դրանում անմիջապես Ռուսաստանին մեղադրելու և դա իր հարձակման համար որպես առիթ օգտագործելու փորձ լինի։ Դա կարող է պայթյուն լինել օդանավակայանում կամ ռազմաբազայում, նավահանգստում կամ զենքի պահեստում։
Եթե հիշենք պատմությունը, ապա գրեթե յուրաքանչյուր ամերիկյան ագրեսիա սկսվել է մեծածավալ սադրանքից։ Այդ առումով վաշինգտոնյան ռեժիմը սովորում էր Հիտլերից, այն էլ լավ էր սովորում։ Շինծու այդ հարձակումներն անհաշվելի են. «Մեն» հածանավից մինչև Տոնկինի ծոցում տեղի ունեցած միջադեպը, Սադամ Հուսեյնի կենսաբանականզենքից մինչև Զապորոժիեի ԱԷԿ–ը պայթեցնելու սադրանքի փորձ սեփական պրոքսի կազակների ձեռամբ։
ՌԴ–ն չի կարող անտեսել Զելենսկու՝ կանխարգելիչ հարված հասցնելու հայտարարությունները. Պեսկով
RAND–ի թարմ զեկույցը, ըստ էության, դա զուտ ՆԱՏՕ–ի անդամ երկրների տարածքում նման սադրանքների իրագործման լավ գրված ծրագիր է։ Լեհաստանի նման երկրները հաճույքով կտրամադրեն և՛ իրենց տարածքը, և՛ իրենց քաղաքացիներին ամերիկյան տերերի լիարժեք տիրապետությանը։ Ոչ մի զոհ նրանց, կարծեսթե, չի կանգնեցնի։
Միայն թե համարձակություն կունենա՞ն ամերիկացի ռազմավարները իրականում Ռուսաստանին լայնամասշտաբ զինված հակազդման սադրել։«Միակ բանը, որ այսօր կանգնեցնում է մեր թշնամիներին, դա գիտակցումն է, որ Ռուսաստանը ղեկավարվելուէ միջուկային զսպման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմունքներով, – իր վերջերս գրված հոդվածում նշել էր ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ – Եվ եթե իրական վտանգ առաջանա, գործելու է դրանց համապատասխան։ Ցավն այն է, որ այդ դեպքում որևէ մեկը չի հասկանա, թե ի՞նչ էր դա` պատասխան քա՞յլ, թե՞ կանխարգելիչ հարված»։
Լրահոս
0