00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ավտոսերվիս
Ինչ անել, եթե անձրևից կամ ավտոմեքենան լվալուց հետո լյուկից ջուր է կաթում. «Ավտոսերվիս»
10:42
16 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
12:12
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
13:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
13:21
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
14:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
14:21
5 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
14:32
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
17:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
17:21
5 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
17:27
3 ր
Մհեր Սահակյան
Խաղաղության խաչմերուկը ուշացած, բայց կոնստրուկտիվ գաղափար է․ քաղաքագետ
17:30
4 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
17:40
5 ր
Ավտոսերվիս
Սեզոնային խնդիրների մասին
17:45
14 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
19:27
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
09:06
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
10:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
10:18
10 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
12:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
12:19
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
13:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
13:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
13:29
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
14:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
14:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
14:28
7 ր
Իրականում
Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի փորձն ինքնուրույն չէր․ «Իրականում»
14:36
20 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
17:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
17:19
10 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
19:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
19:19
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհը` «անաչառ» դիտորդի դերում. Արցախը մնացել է Կոսովոյի, Թայվանի և Կորեաների ստվերում

© Sputnik / Asatur YesayantsԱկցիա Երևանում հանուն Արցախի
Ակցիա Երևանում հանուն Արցախի - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Ակցիա Երևանում հանուն Արցախի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եկեք անկեղծ լինենք։ Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ՝ միջազգային հանրության աչքի առջև արդեն մոտ քսան օր է, ինչ պատանդի կարգավիճակում են հայտնվել շուրջ 120 հազար արցախցիներ` մնալով առանց սննդի, դեղորայքի, բենզինի, և աշխարհը, հազվադեպ բացառություններով, հանգիստ հետևում է այս ամենին` ստանձնելով «անաչառ» դիտորդի դեր, որն իբր փորձում է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։
Հայերը պնդում են, որ շրջափակված են, ադրբեջանցիները հավաստիացնում են, թե բացարձակ ոչ մի արգելք չեն հարուցում։ Ու որևէ մեկի մտքով անգամ չի անցնում տալ ամենապարզ հարցը՝ լավ, եթե ադրբեջանցիները չեն խոչընդոտում, ավելի քան 50 հազար արցախցիներ ինչո՞ւ էին հավաքվել Ստեփանակերտի հրապարակում և դիմել միջազգային հանրությանը։
Չեմ ուզում մանրամասն վերլուծել միջազգային հանրության այդ բավական անտարբեր կեցվածքի բոլոր դրդապատճառները, բայց գոնե մի հանգամանք ակնհայտ է՝ ուկրաինական իրադարձություններին զուգահեռ, դեկտեմբերին խիստ սրվել են հակամարտություններն աշխարհի տարբեր ծայրերում։ Ընդ որում, այդ «թեժ» կետերը, առաջատար պետությունների ընկալմամբ, շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։ Այսինքն` Արցախը պարզապես մնացել է Կոսովոյի, Թայվանի և երկու Կորեաների ստվերում։
Արցախյան ճգնաժամը մնացել է ստվերում. ուշադրության կենտրոնում են Կոսովոն, Թայվանը եւ Կորեան
Թայվան։ Հիշում եք երևի, որ լարվածությունն այդ կղզու շուրջ ահագնացավ Նենսի Փելոսիի այցից հետո։ Իսկ տարվա վերջին Ամերիկան էլի յուղ լցրեց կրակի վրա, երբ Կոնգրեսում սկսեց շրջանառվել մի օրինագիծ, որով ԱՄՆ-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում մտադիր է Թայվանին հատկացնել 10 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Պեկինում հասկացան, որ Վաշինգտոնի խոսքը, մեղմ ասած, գործ չէ՝ ասում են, թե հավատարիմ են «մեկ միասնական Չինաստան» գաղափարին, իրականում առևտրային պատերազմ են սկսում Չինաստանի դեմ և զինում են Թայվանին։ Ի պատասխան Չինաստանն աննախադեպ զորավարժություններ է սկսել հենց կղզու անմիջական հարևանությամբ։ Եթե գործը ռազմական գործողություններին հասնի, սա գլոբալ առճակատում է լինելու Արևմուտքի և Չինաստանի, ավելին՝ կապիտալիզմի և սոցիալիզմի միջև։
Ճիշտ նույնը կարող է կատարվել, եթե որոշեն ռազմական միջոցներով իրենց առավելություններն ապացուցել կապիտալիստական Կորեան և սոցիալիստական Կորեան։ Իսկ այն, որ նման հնարավորությունն ամենևին չի բացառվում, ապացուցեցին երկուշաբթի օրվա իրադարձությունները։ Հինգ ժամ շարունակ Հարավային Կորեայի ռազմական ավիացիան և զենիթային հրետանին փորձում էին խոցել Հյուսիսային Կորեայից եկած անօդաչու թռչող սարքերը։ Նույնիսկ դադարեցվեցին քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները մայրաքաղաք Սեուլի օդակայանից։ Ինչպես նկատել է մեկնաբաններից մեկը, Փհենյանը կարող է տոնել իր հաղթանակը, դրոններից առնվազն մեկը հասավ մինչև Սեուլ և վերադարձավ Հյուսիսային Կորեա, իսկ Հարավային Կորեան այս միջադեպի ընթացքում մեկ ռազմական ինքնաթիռ կորցրեց։
Հիմա Հարավային Կորեայի բարձրաստիճան զինվորականներն արդարանում են՝ մենք կարող էինք խփել անօդաչուները, բայց դրանք բնակելի շենքերի և մասնավոր տների վրայով էին թռչում։ Եթե ընկնեին, հաստատ զոհերից չէինք խուսափի։ Սակայն փաստն այն է, որ հարավկորեական ռազմական ուղղաթիռն ավելի քան հարյուր անգամ կրակել է դրոններից մեկի ուղղությամբ, բայց չի կարողացել խոցել այն։ Սա էլ, անշուշտ, ոգևորիչ հանգամանք է Հյուսիսային Կորեայի զինվորականության համար։
Եվ վերջապես՝ Կոսովո։ Այնտեղ էլ կտրուկ սրվեց իրավիճակը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ կիսաճանաչված այդ հանրապետության իշխանությունները պահանջեցին, որ տեղի սերբերը հրաժարվեն Սերբիայում ընդունված համարանիշներից։ Լիներ դա Հարավային Կովկասում, Արևմուտքը հաստատ կբավարարվեր ոչինչ չասող հորդորներով ճիշտ այնպես, ինչպես անում է Արցախի դեպքում։ Բայց ախր վտանգավոր զարգացումները տեղի են ունենում Եվրոպայի հենց կենտրոնում։ Ու թեև ֆրանսիացին կամ բրիտանացին պարզապես չի հասկանում, թե ինչպես կարող են երկու պետություններ կռիվ անել, նույնիսկ կրակել միմյանց վրա ավտոմեքենայի համարանիշի պատճառով, նրանք արդեն Ուկրաինայի օրինակով հրաշալի գիտեն, որ Եվրոպայում կատարվող ռազմական գործողություններն անպայման ամենաանմիջական ձևով ազդելու են յուրաքանչյուր եվրոպացու վրա։
Ա՛յ, հենց այդ պատճառով էլ վճռական ճնշման չի ենթարկվում Ադրբեջանի նախագահը՝ ո՞ր մի եվրոպացու վրա կարող են անմիջականորեն ազդել մեր տարածաշրջանի զարգացումները, Արցախի շրջափակումը, 120 հազար ղարաբաղցիների ճակատագիրը։ Որքան էլ ցավալի է, պիտի կրկնեմ՝ հայերիս հուզող ամենահրատապ հարցերը միշտ էլ կմնան Կորեայի, Թայվանի և Կոսովոյի հակամարտությունների ստվերում։
Սեուլ - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել
Լրահոս
0