00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՊՀ-ի գիտխորհուրդը պահանջում է հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները

© Sputnik / Aram NersesyanՌեկտոր Կարինե Հարությունյանը
Ռեկտոր Կարինե Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Ռեկտոր Կարինե Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ գիտխորհրդի, ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը կարծում է, որ կառավարությունը պետք է անհապաղ հաստատի բուհի ռեկտորի ընտրության արդյունքները՝ համալսարանի բնականոն գործունեությունը չխաթարելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել բուհի գիտական խորհուրդը։
«Մենք՝ գիտական խորհրդի անդամներս, զարմանքով ու զայրույթով կարդացինք ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, որ ռեկտորի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Զարմանքով ու զայրույթով, որովհետև դժվար էր պատկերացնել, որ պետական մարմինները և իրավապահ կառույցները կդիմեն ցանկացած քայլի՝ ստվեր գցելու ռեկտորի ընտրության գործընթացի վրա»,–ասված է հայտարարության մեջ։
Ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն. Բրյուսովի համալսարանը պատասխանել է ՊՎԾ–ին
Նշվում է, որ ընտրության հաջորդ աշխատանքային օրը առանց որևէ պաշտոնական մեկնաբանության աշխատանքից ազատվեցին ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նրանք հիշեցնում են, որ ռեկտորի ընտրության ժամանակ հաշվիչ հանձնաժողովը ղեկավարել է ԿԳՄՍ նախարար (այդ պահին՝ նախարարի տեղակալ) Ժաննա Անդրեասյանը: Նա հրապարակել է քվեարկության արդյունքները և հայտարարել, որ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է քվեարկության արդյունքները:
Ժաննա Անդրեասյանը և հաշվիչ հանձնաժողովի մյուս անդամները ստորագրել են նաև քվեարկության արդյունքները հաստատող արձանագրությունը: Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 10-ը ներկայացված են հիմնադրի և լիազոր մարմնի կողմից: Նրանցից որևէ մեկը նիստի ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ առարկություն չի ունեցել:
Ուստի, ըստ գիտխորհրդի, ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար.
«Մասնավորապես, Համբարձում Մաթևոսյանը, որը դեռևս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դրսևորում է անգործություն՝ հրաժարվելով ստորագրել հոգաբարձուների խորհրդի որոշումը և արձանագրությունը։ Իսկ ընտրությունից երկու շաբաթ անց հորինվել է հաղորդում՝ ինչ-որ անհասկանալի «կեղծիքների» վերաբերյալ, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ»։
Նշվում է, որ բուհի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ են պաշտպանելու գիտակրթական անխափան գործընթաց ունենալու իրենց իրավունքը:
Խեղաթյուրված փաստեր են. Բրյուսովի համալսարանն արձագանքել է ռեկտորի վերաբերյալ հրապարակմանը
Հիշեցնենք, որ դատախազությունը հայտարարել էր` Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ 2 քրեական գործ է հարուցվել։
Դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Հավելենք` դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։
Լրահոս
0