00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
19:47
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դո՛ւք եք այս ամենի իրական մեղավորը. ՀՅԴ–ական երիտասարդները երթով գնացին կառավարություն

Բաժանորդագրվել
Երթը մեկնարկեց Մատենադարանի մոտից և ավարտվեց ՀՀ կառավարության շենքի դիմաց։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր Երևանում երթ անցկացրեց` զորակցություն հայտնելով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով շրջափակման մեջ հայտնված 120 հազար արցախցիներին։
«Այսօր ՀՀ իշխանությունը փորձում է Լաչինի միջանցքի փակ լինելու մեղավորության սլաքն ուղղել դեպի Ռուսաստան, միջազգային հանրություն, նախկին իշխանություններ, բայց ով իշխանություն է, նա էլ պատասխանատու է։ Մենք մեղավորության սլաքը վերադարձնում ենք այս իշխանությանը՝ ասելով, որ դուք եք մեղավոր և պատասխանատու այս իրավիճակի համար։ Նիկոլն է մեղավոր, իր սխալ ու ապազգային քաղաքականությունն է մեղավոր, Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը։ Նիկո՛լ, հեռացի՛ր», – երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը։
Ակցիայի մասնակիցները երթի էին դուրս եկել պաստառներով. «Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախի չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճանապարհը», «Մեկ մարդ չի կարող որոշել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է»։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0