00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Արա Շահվերդյան
Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան
06:28
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Բաբկեն Պիպոյան
Տեսչությունների սկզբունքը պետք է լինի սպառողների իրավունքների պաշտպանությունը. Բաբկեն Պիպոյան
09:07
7 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Դավիթ Կարապետյանը «լծված է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը տիրանալու գործին». Անանուն ահազանգ
09:15
5 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Ներդրումներ չեն արվել, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը սնանկացման եզրին է. Դավիթ Կարապետյան
09:20
5 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Կան ֆինանսական խնդիրներ, որոնք տնօրինությունը փորձում է լուծել. Անահիտ Սարգսյան
09:26
2 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:28
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

© Sputnik / Andranik GhazaryanԷլեկտրական լարեր
Էլեկտրական լարեր - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Էլեկտրական լարեր
Բաժանորդագրվել
Դոլարի փոխարժեքը նվազել է, ինչը թույլ է տալիս ավելի ձեռնտու սակագներով ձեռք բերել գազ և միջուկային վառելիք։ Սակայն մյուս կողմից ավելացել է Իրան–Հայաստան գծի կառուցման համար իրանական վարկի սպասարկումը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023 թ. փետրվարի 1–ից չեն փոխվի։ Նման որոշում կայացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Որոշման վրա ազդել են մի քանի գործոններ թե՛ աճի, թե՛ նվազման ուղղությամբ։ Նվազման հիմնական գործոնը դոլարի ու եվրոյի փոխարժեքների անկումն էր դրամի նկատմամբ (փոխարժեքը կարևոր է գազի ու միջուկային վառելիքի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կայանների համար սարքավորումների ձեռքբերման համար)։
Վերականգնվող էներգիայի կայաններից սակագինը նվազեցվում է միայն նրանց համար, որոնք դեռ չեն անցնում ազատ շուկայական մոդելի (ավելի մանրամասն` այստեղ)։ Կարգավորվող կայանների սակագները կապակցված են դոլարին այն պատճառով, որ փոքր ՀԷԿ–երը և հատկապես արևային կայանները սարքավորումների մեծ մասը ձեռք են բերում արտերկրից։ Այդ պատճառով ՓՀԷԿ–երի դեպքում սակագնում դոլարի տեսակարար կշիռը սահմանված է 65%, արևայինների դեպքում` 90%։
Դրանից բացի, 2022-ի ընթացքում էժանացել է էլեկտրաէներգիայի ընդհանուր «կաթսան»։ Այսպես` սկսել է մատակարարվել նոր` «ArmPower» ջերմային կայանի հոսանքը, որը փոխարինել է այլ ՋԷԿ–երի ավելի թանկ արտադրանքը։ Դրանից բացի, ավելացել է ԱԷԿ–ի արտադրանքը (որը հետզհետե ավելացնում է աշխատանքային հզորությունը` վերանորոգման ավարտին զուգահեռ)։
Կրճատվում են նաև ծախսերը պահուստային կայանները (Հրազդան ՋԷԿ–ն ու «Հրազդան 5»-ը) աշխատանքային վիճակում պահելու համար, քանի որ այդ կայանները, անհրաժեշտության դեպքում, ցանցին միացնելու գործառույթը փոխանցվել է Երևան ՋԷԿ–ին։
Սակագնի բարձրացման ուղղությամբ խոշորագույն գործոն է դարձել արտասահմանյան վարկերի մարումը։ Ավելացումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է Իրանի կառավարությունից ստացված վարկով ` Իրան–Հայաստան 400 կիլովոլտ լարման գծի կառուցման համար։ Այստեղ եկող տարվանից պետք է վճարել ոչ միայն տոկոսները, այլև մայր գումարը։ Գծի կառուցման վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվել էր և հիմա ծրագրված է 2023-ի ավարտին։
Ավելացել է նաև միջուկային վառելիքի ձեռքբերման ծախսը։ Թեև այն գնվում է Ռուսաստանում, սակայն դրա արժեքը կապակցված է եվրոպական գնանշումների հետ` թե՛ ուրանի, թե՛ դրա արդյունահանման ու վերամշակման։ 2022–ին այդ գնանշումներն աճել են, այդ թվում` այժմյան աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված։
Աճելու են (թեև համեմատաբար փոքր ծավալով) այն ծախսերը, որոնք պետք է վճարվեն «Էլցանցի» ու արտադրող կայանների ներդրումների դիմաց։ Որոշակի գումար պետք է հատկացվի նաև էներգետիկ համակարգում աշխատավարձերի բարձրացման համար։ Այսպիսով` միջին աշխատավարձը ոլորտում կհասնի մոտ 250 հազար դրամի (հարկերը և վճարները հանած` մոտ 182 հազար դրամ կամ $460)։
Կարգավորողի հաշվարկով` սակագնի աճի ու նվազման գործոնները չեզոքացնում են մեկը մյուսին, այդ պատճառով սպառողական սակագները թողնվել են անփոփոխ։
Հիշեցնենք` այժմ տնային տնտեսությունների համար ցերեկային և գիշերային սակագինը կազմում է 46,48 և 36,48 դրամ (ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառման դեպքում)։ 201-400 կՎտ/ժ–ի դեպքում սակագները կկազմեն 48,48 և 38,48 դրամ, 400 և ավելի սպառման դեպքում` 53,48 և 43,48։ Անապահով ընտանիքների համար սակագինը հաստատված է 29,99 և 19,99 դրամ։ Ձեռնարկությունների սակագները կախված են լարումից (սկսած 41,98/37,98 դրամից` 110 կՎ լարման համար, մինչև 53,48/43,48 դրամ` 0,38 կՎ լարման համար)։
Սակագները սահմանվում են միայն շուկայի կարգավորվող մասի համար։ Չկարգավորվող շուկան մեկնարկել է 2022-ի փետրվարից։ Ազատ շուկային արդեն անցում է կատարել սպառման մոտ 15%–ը (հիմնականում խոշոր բիզնեսի դեպքում)։ Կայաններից` շուկա են դուրս եկել փոքր ՀԷԿ–երի ու ԵրՋԷԿ–ի արտադրանքի մի մասը։ Էլեկտրաէներգիայի ազատ շուկան աստիճանաբար կընդլայնվի մինչև 2025 թվականը։
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ-ն միաձայն ընդունեց նախագիծը
Լրահոս
0