00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սատկած ձկները շուկայում կհայտնվե՞ն. Աթոյանն ահազանգում է, ՍԱՏՄ–ն` ապացույցներ ուզում

© Sputnik / Aram NersesyanՓողոցում վաճառվող ձուկ
Փողոցում վաճառվող ձուկ - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Փողոցում վաճառվող ձուկ
Բաժանորդագրվել
Արարատի մարզի տնտեսություններից մեկում 58 տոննա ձուկ է ոչնչացվել։ ՀԿ-ներից մեկի ղեկավարն ահազանգում է՝ վնասը ընդհանուր ձկնարտադրության համամասնության մեջ շուրջ 80 տոկոս է կազմում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ձկների զանգվածային անկում է սկսվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ–ի նախագահ Արթուր Աթոյանը։
Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Արարատի մարզի ձկնաբուծարաններում։ Պարզվել է, որ Հովտաշեն համայնքում գործող ձկնաբուծարաններից մեկը 58 տոննա ձուկ է թաղել. անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից։
Ըստ Աթոյանի՝ ձկների նման մեծածավալ անկումներ Հայաստանում երբևէ չեն գրանցվել, իսկ պատճառը Իրանից վարակված ձկների խմբաքանակի ներկրումն է եղել։
«Ներկայիս անկումները կրում են համատարած բնույթ։ Ընդհանուր ձկնարտադրության համամասնության մեջ վնասը կազմում է շուրջ 80 տոկոս։ Պատկան մարմինները պատշաճ կերպով չեն կատարել վերահսկողություն։ Հիմա էլ փողոցներում բացված փորերով բուծված ձկներ են վաճառում, և հայտնի չէ, թե ինչպես են դրանք հայտնվել այդտեղ»,– նշեց Աթոյանը։
Նրա դիտարկմամբ` հայկական ձկնամթերքը բավականին առողջ է և արտաքին շուկաներում շատ մրցունակ, որովհետև բուծարաններում օգտագործվում է խմելու ջրին մոտ որակյալ ջուր։ Այդ պատճառով էլ հիվանդությունները քիչ են։ Հազվադեպ լինում են անկումներ, սակայն ոչ այս ծավալի։ Միջազգային շուկայից հայկական ձկնամթերքը դուրս մղելու նպատակով որոշ մասնավոր կառույցներ, ըստ Աթոյանի, գործի են անցել և նպաստել, որ Իրանից վարակը սողոսկի Հայաստան, ինչն աննախադեպ ու սարսափելի անկումներ է առաջացրել ձկնաբուծական տնտեսություններում։ Վարակվել են բուծվող բոլոր ձկնատեսակները։ Մարդիկ նույնիսկ տոննաներով թանկարժեք ձուկ են տարել թաղելու։
Աթոյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե սատկած ձկները նախապես վաճառված են եղել և նախատեսված էին արտահանման համար։ Նրա խոսքով` ձկնաբուծարանների սեփականատերերը փորձում են ինքնուրույն դուրս գալ ստեղծված իրավիճակից, ոմանք կապ են հաստատել զարգացած երկրների գիտահետազոտական և անասնաբուժական կառույցների մասնագետների հետ և սեփական միջոցներով փորձում են ելքեր գտնել։ Ըստ Աթոյանի` վտանգ կա, որ սատկած ձկները կարող են հայտնվել վաճառքում։

Այս հայտարարությունները մեկնաբանելու համար դիմեցինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Կառույցի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ տեսչական մարմինը Հայաստանի սահմանային անցակետերում պատշաճ կերպով իրականացնում է ներկրվող սննդամթերքի ստուգումներ, իսկ եթե որոշ անձինք ՍԱՏՄ–ի գործունեության մեջ թերացումներ են տեսնում, թող ներկայացնեն ապացույցներ։ Նա հորդորեց կենդանական վարակների հետ կապված տեղեկություններ ունենալու դեպքում նախապես այդ մասին իրազեկել տեսչական մարմնին։

Նշենք, որ մի շարք խոշոր ձկնաբուծարաններում, որոնց դիմեցինք մենք, Աթոյանի տեղեկությունները չհաստատեցին։
ՍԱՏՄ շրջաբերականի համաձայն` Հայանիստ համայնքի ձկնաբուծարանում գրանցվել է ձկների ամենամեծ անկումը։ Եվս 3-4 տնտեսությունում անկումներն այդքան մեծ ծավալներ չեն ընդգրկել։ ՍԱՏՄ–ն ներկա պահին մշտադիտարկումներ է իրականացնում Արարատի մարզի ձկնաբուծարաններում։
Նշենք, որ Հայաստանից տարեկան արտահանվում է 98-10 հազար տոննա ձուկ (չհաշված ներքին սպառումը)։ Այսպիսով` վերոնշյալ 58 տոննա ձուկը, որը ոչնչացվել է, երկրի ընդհանուր արտադրության 1 տոկոսն էլ չի կազմում։
Լրահոս
0